Archive | Ապրիլի 2022

ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Օրը՝ մայիսի
Ճամփորդության վայր՝ Լուսագյուղ

Նպատակ՝ բարձունքի հաղթահարում, կրթական փոխանակում
Պատասխանատուներ՝ 
Անահիտ Մելքոնյան, Սուսաննա Ալոյան

Վարորդ՝ Հովհաննիսյան Գեղամ

Նպատակը՝

  • Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում: նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Նախագծի իրականացման նկարագրություն

Պայմանավորվածության համաձայն ճամփորդությունը սկսում ենք այցով Լուսագյուղի դպրոց:Մեզ դիմավորում են երկրորդ դասարանի սովորողները:Ծանոթանում ենք, շրջում դպրոցում, ներկայացնում կրթահամլիրը, ազգային երգեր ու պարեր,ներգրավվում ենք նաև տեղի սովորողներին: Նրանց հետ միասին գնում ենք բարձունք հաղթահարելու՝ դեպի Թուխ Մանուկ վանք:Այստեղ հյուրերին էլ մասնակից դարձնելով անցկացնում ենք համբարձման ծեսը:Երգում ենք համբարձման երգերը, որոնց փաթեթը նախապես փոխանցել էինք Լուսագյուղի դպրոցին։

Նախապատրաստական աշխատանք՝

Մինչև ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի.

  1. . մաթեմատիկների խումբը նախապես կճշտի բարձունքի տվյալները, կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:
  2. Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բրդուճներ և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  3. Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։
  4. Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Նախապատրաստական աշխատանք՝

Ապրիլ ամսվա ամփոփում

<ՇԱԲԱԹՎԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ 02.05-06.05.2022թ.

Դասվարներ՝ Անահիտ Մելքոնյան և Թամարա Մարիմյան

Երկարացված օրվա ճամբարականներ

Երթուղիներ

Ճաշացանկ

Երկուշաբթի 02.05․2022թ․

Երեքշաբթի 03.05.2022

  • 13։35-14։20 — Անավարտ աշխատանքների կատարում
  • 14։35-15։00 — Ճաշ
  • 15։00-15։45— Տեխնոլոգիական աշխատանք
  • 15։45-16։20 -Էստաֆետային խաղեր
  • 15:00-16:00 — Լրացուցիչ պարապմունք` կարատե (Ֆերդինանտ Եղոյան,Նալբանդան Էրիկ,Հարությունյան Արայիկ,Շահվերդյան Արթուր,Պարսամյան Արմեն,Սմբատյան Սմբատ )
  • 16։20-17։00Դասարանի կարգի բերում,տուն ճանապարհում։

Չորեքշաբթի 04.05.2022 թ.

Հինգշաբթի 05.05.2022թ

  • 13։35-14։20—Անավարտ աշխատանքների կատարում
  • 14։35-15։00— Ճաշ
  • 15։00-15։45—Աշխատանք Paint-ով
  • 15։45-16։20— Հանգստի ժամ
  • 15:00-16:00 — Լրացուցիչ պարապմունք` կարատե (Ֆերդինանտ Եղոյան,Նալբանդան Էրիկ,Հարությունյան Արայիկ,Շահվերդյան Արթուր,Պարսամյան Արմեն,Սմբատյան Սմբատ )
  • 16։20-17։00Դասարանի կարգի բերում,տուն ճանապարհում։

Ուրբաթ 06.05.2022թ.

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԶԱԿԱՆ, Ս․ ՆԵՂՈՒՑԻ ՎԱՆՔ։ ԱՄՓՈՓՈՒՄ

Ապրիլի 21 ին 2.2 դասարանի սովորողները, ճամփորդեցին ՝ Արզական. Նեղուցի վանք։ Դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցին և մատուռը , սովորողները հասան բարձրունք հաղթահարելով ։ Եկեղեցում սովորողներն երգեցին շարականներ ՝

Continue reading

Արզական. Նեղուցի վանք

Արզականի կամ Նեղուցի վանական համալիրը գտնվում է գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք:

Հիմնական հուշարձանախմբում են Սուրբ Աստվածածին եկեղեցին, կից գավիթը և առանձին փոքր մատուռը:

Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Համալիրի հիմնական շինությունները կառուցվել են X-XI դարում:

Անվան ընտրությունը հին ավանդույթի համաձայն երկու հիմքեր ունի. առաջինը՝ Նեղուց, իբրև ջրային նեղուց հիշեցնող ճանապարհ անվանումն է, որը կապում է գյուղը վանքի հետ: Եվ երկրորդ տարբերակը՝ ի նշան վաղքրիստոնեական ճգնավոր Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու (III դ):

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։

Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից։

Վանակակ համալրի կառուցման և ավիրման մասին տեղեկատվությունը չի պահպամվել: Աշխատանքներ են իրականացվում մատյաններում այն հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ առավել գործածվող վարկածների, վանական համալիրը եղել է ճգնավորության կենտրոններից մեկը, ինչի համար էլ կոչվել Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու անունով: Մեկ այլ ավանդույթի համաձայն, վանքը շինվել է Հայրապետ կրոնավորի կողմից և վերանորոգվել է Նեղոս Վարդապետի կողմից 1451 թվականին: Վանքը Նեղոսի (Նեղուսի, Նեղուցի) է անվանվել մերձակա ավերակ Նեղուս գյուղի անվամբ, որը հավանաբար կապ ունի նաև վանքը վերանորոգող Նեղոս Վարդապետի անվան հետ:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է X-XI դարերում սրբատաշ բազալտից: Ունի գմբեթավոր սրահի հորինվածք` 4 անկյուններում տեղադրված ավանդատներով: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ հայկական խորշերով:ՈՒնի երկու մուտք, որից գործում է միայն մեկը: Եկեղեցին առավել տպավորիչ է դարձնում մուտքի հատվածը, որտեղ հիմնական պատը եզրափակում է հայկական աստղով զարդարված զարդանախշը և սկիզբ տալիս մուտքի խորշանման հատվածին, որն ունի ծաղկաթերթերի նմանվող փորվածքներով զարդարանքներ: Աջ և ձախ կողմում՝ մուտքի բաձրության չափն ունեցող փորվածքներ կան, կիսասրածայր կամարի նմանվող վերջավորությունով:

Գավիթը, որի պատերին պահպանվել են XIIIդ. արձանագրություններ, հատակագծում ուղղանկյունաձև է` չորս ազատ կանգնած սյուներով: Դռան վրայի արձանագրությունը 1271 թվականի է: Ծածկի կենտրոնական մասն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով` վեցանկյունի ինքնատիպ բացվածքով: Գավիթն ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է:

Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի հարավ գտնվում են բազիլիկ եկեղոցու ավերակները: Համալրի գլխավոր կառույցից դեպի հյուսիս-արևմուտք խոնարհված մատուռն է՝ փոքր դամբարանով: Այն շրջապատված է գերեզմանոցով:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մշակութային բացառիկ նշանակություն ունեն Նեղուցի վանքի երկու հորինվածքները՝ գավիթի գմբեթն ու հարավային մուտքը, ինչպես նաև եկեղոցու մուտքի զարդանախշը: Պատերի փորագրությունները հայ միջնադարյան վիմագրության ինքնատիպ նմուշներն են: Առանձնակի նշանակություն ունեն վանական համալրի տարածքում գտնվող խաչքարները:

ՇԱԲԱԹՎԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ 25.04-29.04.2022թ.

Դասվարներ՝ Անահիտ Մելքոնյան և Թամարա Մարիմյան

Երկարացված օրվա ճամբարականներ

Երթուղիներ

Ճաշացանկ

Երկուշաբթի 25.04․2022թ․

Երեքշաբթի 26.04.2022

Չորեքշաբթի 27.04.2022 թ.

Հինգշաբթի 28.04.2022թ

Ուրբաթ 29.04.2022թ.

Շախմատի Եզրափակիչ փուլը մեդիակենտրոնում

Ապրիլի 22-ին մեդիակենտրոնում անցկացվեց կրթահամալիրի գարնանային առաջնության եզրափակիչ փուլը։ Մասնակցեցին 4 կրտսեր դպրոցների առաջատարները՝ ամեն դպրոցից 4 տղա և 2 աղջիկ։

Ավելին՝ Շախմատի ուսումնական կենտրոնի բլոգում․․․

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԶԱԿԱՆ, Ս․ ՆԵՂՈՒՑԻ ՎԱՆՔ

Վայրը՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Ճամփորդության ամսաթիվը՝ 21.04.2022

Մեկնումը դպրոցից՝ ժամը 9:30

Ժամանումը դպրոց՝ ժամը 16:00

Մեքենան /mercedes sprinter/ 35MA637

Վարորդը /Հովհաննիսյան Գեղամ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝  հայրենաճանաչություն, բարձունքի,  արգելքների հաղթահարում, ճամփորդական հմտությունների զարգացում, շրջակա միջավայրի պահպանմանում ու բարելավում:

Անհրաժեշտ պարագներ՝

  • Ուսապարկ
  • ջուր
  • Հեռադիտակ
  • Կողմնացույց
  • Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
  • Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
  • Թվային միջոցներ` ֆոտոխցիկ
  • Աղբի տոպրակ, ձեռնոց

Ճանապարհի նկարագրություն

  1. Առաջին կանգառ՝ Արզական գյուղում
  2. Գյուղապետարանի մոտից Նեղուցի փողոցով քայլարշավ դեպի Նեղուցի վանք
  3. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  4. Երաժշտական դադար. հոգևոր երգերի կատարում վանքում
  5. Շրջակա միջավայրում էկոաշխատանք կազմակերպում
  6. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  8. Ազգային, զատկական խաղերի կազմակերպում

Ուսումնական ռեսուրսներ՝

Կոտայքի մարզպետարանի կայք

Սուրբ Նեղուցի վանք

Տեսանյութեր՝

  1. ԱՐԶԱԿԱՆ. ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԳՅՈՒՂ
  2. ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՄԵԿ. ԱՐԶԱԿԱՆ
  3. ՆԵՂՈՒՑԻ ՎԱՆՔ

Նախապատրաստական աշխատանք՝ 

Արզական գյուղի, Նեղուցի վանքի մասին վերը նշված նյութերի ընթրեցում, ճամփորդական կանոնների վերհիշում, ճանապարհի քարտեզի պատրաստում google map ծրագրով, օրվա եղանակի մասին տեղեկության դուրս բերում համացանցից:

Թափոնների մասին համառոտ

Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ

Թափոնները բոլոր այն նյութերը կամ իրերն
են, որոնցից մարդիկ ազատվում են հենց
դրանք դառնում են անպետք:
Թափոնները մարդու կենսագործունեության
պրոցեսի և նրա տնտեսական գործունեության
ընթացքում առաջացող նյութերը կամ իրերն
են, որոնք ամբողջովին կամ մասամբ կորցրել
են իրենց սպառողական հատկանիշները
ֆիզիկական կամ բարոյական մաշվածության
արդյունքում:
Կենցաղային թափոնները առաջանում են
տնային տնտեսություններում կամ նման
գործունեություն ծավալող այլ վայրերում,
օրինակ, ռեստորաններում: Կենցաղային
թափոնները կազմված են սննդի, սպառողական այլ ապրանքատեսակների
մնացորդներից, առանձին հավաքվող
թափոններից (օրինակ մակուլատուրա
և ապակի) և վտանգավոր կենցաղային։

Continue reading

ԷԿՈՏՈՒՐ

Ժամանակահատվածը ՝երկարաժամկետ

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակը՝  սովորողների  մոտ զարգացնել էկոլոգիական մշակույթը, ծանոթացնել  աղբի տեսակավորման և վերամշակման մշակույթին:

Խնդիրները՝  

  • Մաքուր պահել բնությունը ,օդը , մեր միջավայրը : 

Նախագծի ընթացքը ՝

  • Ստեղծել հատուկ արկղիկներ , որտեղ կհավաքվեն ,  կտեսակավորվեն թղթերը  , ինչպես նաև պլաստիկ շշերը  :
  • Ժամանակ առ ժամանակ հավաքել որոշ քանակությամբ թղթեր  և շշեր , որոնք կհանձնվեն հատուկ  վերամշակման կենտրոններին;
  • Հավաքվածը կհանձնվի անհատ ձեռներիեցի , ով ունի իր մասնավոր վերամշակման  փոքրիկ արտադրամասը :
  • Ժամանակ առ ժամանակ կատարել  ճամփորդություններ ՝կրթադաստիարակչական նպատակով ,  խնամել մաքրել բնությունը ՝ տեսակավորելով առանձնացնելով թղթերը և շշերը:

Անհրաժեշտ պարագաները ՝ Էկո արկղիկներ , ձեռնոցներ , աղբի տոպրակներ :

Արդյունքները կամփոփվեն  ՝տեսանյութերի , լուսանկնարների և պատումների տեսքով: