Ստուգարք

Հովսեփ Տոնեյանի բլոգ

Ապրիլի 26-ին ժամը՝ 12:00-13:15, Արևելյան դպրոցի մարզադահլիճում տեղի կունենա երկարացված օրվա կազմակերպիչների ստուգարք հանդիպում:

Առաջին բուժօգնության ցուցաբերումը յուրաքանչյուրիս քաղաքացիական և մարդկային պարտքն է՝ անկախ ընտրած մասնագիտությունից:

Առաջին բուժօգնությունը ճիշտ կազմակերպելու համար, երկարացված օրվա կազմակերպիչները իրենց 6 ժամյա վերապատրաստման, ինքնակրթության արդյունքում պետք է իմանան և կարողանան հետևյալը՝

1) Առաջին բուժօգնության, հրատապ գործողությունների կարևոր փուլերը
· Դեպքի վայրի զննում
· Իրավիճակի գնահատում և անվտանգության ապահովում
· Տուժածի զննում և ԱԲՕ ցուցաբերում

2Վիրակապական նյութեր և վիրակապեր .
Արյունահոսության 
· Արտաքին արյունահոսություն
· Ներքին արյունահոսություն
· Քթից արյունահոսություն
· Ինչու՞ առաջին օգնության ցուցաբերման ժամանակ չի կարելի վերքի միջից ինքնուրույն հանել օտար մարմինը։
· Բաց վնասվածքի դեպքում ինչի՞ մասին է հուշում արյունաբխումը։


3) Արյունահոսության տիպերը
· Զարկերակային
· Երակային
· Մազանոթային


4) Վեջույթների վնասվածքների տեսակները
· Անշարժացում
· Ուսագոտու և վերին վերջույթների անշարժացում
· Ստորին վորջույթների անշարժացում


5) Թունավորման տեսակները 
· Օձի կծածներ
· Կարիճների և միջատների խայթոցներ
· Ինցիֆալիտ տիզեր


6) Ջերմային խանգարումների տեսակները
· Ջերմային հյուծում
· Ջերմային հարված և արևահարություն
· Ցրտահարում
· Մարմնի ընդհանուր սառեցում (հիպոթերմիա)
· Այրվածքներ
· Այրվածքների դեպքում ինչո՞ւ չի կարելի օգտագործել կարագ, յուղ կամ այլ նման միջոցներ և ի՞նչ պետք է անել այդ դեպքում

Օգտակար հղումներ՝ կմաղք և  մկանտեսասահիկ

Կոտրվածքներ

Արյունահոսություն

Այրվածքներ

Թունավորման տեսակներ

Եղանակի մասին են բլբլում 5-6 տարեկանները

5-6 տարեկան սեբաստացիները, կարողանում են անհատական պլանշետներով նայել՝ ամբողջ շաբաթվա եղանակը։

Ամեն մեկն ունի իր սիրելի եղանակը, եղանակին համապատասխան սիրելի խաղերը և գործունեությունները։

Ավելին՝ ֆիլմում

«Երկրի օրը»

🌿 Այսօր «Երկրի օրն» է: Այն առաջին անգամ նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին:
Սեբաստացի 5-6 տարեկանները մեծ սրով և խնամքով մաքրում են շրջակա միջավայրը, տեսակավորում են աղբը🚮, ջրում և խնամում են բույսերը🍀🌳

Ապրիլ․ հաշվետվություն

Ապրիլ ամսվա իրականացված նախագծեր և ամփոփումներ

Ծննդյան ծես. Լուիզա

Մասնակցել եմ բուժօգնության սեմինարներին՝

Մարտի 1, 15, 22 ժամը՝ 12:00

Մարտի 25, 26, 28 ժամը՝ 12:00

Ապրիլի 5, 12,19, 26 ժամը՝ 12:00

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, մարզադահլիճ

Ամեն հինգշաբթի այցելում ենք Արևմտյան դպրոցի փակ լողավազան՝ 5 տարեկաններ,1․1 դաս․1․2 դաս․։

Ստուգատեսային ֆոտոպլեներ

Այս անգամ ստուգատեսը ֆոտոնկարչական էր։ Սովորողներն իրենց անհատական թվային գործիքներով կազմակերպել էին ֆոտոպլեներ Հարավային դպրոցի բակում և դպրոցի հարակից բակ։

Ֆիլմը՝ Մոնիկա Տոնոյանի

Տեխնոլոգիական աշխատանք․ հարսանեկան տիկնիկներ

Օրը՝  Մայիսի 10

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝     Հարավային դպրոցի 5-6 տարեկանների ներքին բակ

Մասնակիցները՝

Հարավային դպրոցի 5 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Խնդիրները՝

Ա․ կիրառել յուրացրած աշխատանքային հմտությունները

* աշխատանքային գործիքները նախապատրաստել, * գործիքներից ճիշտ օգտվել,

*աշխատանքի համար գործիքներ ընտրել

Բ․ Ցուցադրված նմուշին հետևելով՝ պատրաստել հասր — տիկնիկներ

Գ․ Ստացված տիկնիկները ձևավորել՝ ըստ ցանկության

Դ․ Երգել յուրացրած հարսանեկան երգերը

Ե․ Բեմադրել հարսանեկան խաղիկներ

Անհրաժեշտ պարագաներ՝ մկրատ, կտոր, փայտ, կոճակներ, ասեղ, թել, զուգագուլպա, բամբակ

Ընթցաքը՝

Քայլ 1․Սովորողները շրջանաձև նստում են բակում, սկսում երգել հարսանեկան երգեր, թվարկել երգի հերոսներին։

Քայլ 2․ Ուսումնասիրել հարս — տիկնիկի մեկ նմուշ, հասկանալ, թե ինչ նյութերից են պատրաստված։

Քայլ 3․ Արկղից ընտրել այն նյութերը, որոնք իրենց անհրաժեշտ են հարս-տիկին պատրաստելու համար։

Քայլ 4․ Հետևելով դասվարի, օգնականի հրահանգներին՝ պատրաստել տիկնիկներ։

Քայլ 5․ Տիկնիկներին գովերգել, խաղացնել։

Աշխատանքի նկարագրությունը․

1․ Պատրաստում ենք տիկնիկի գլուխը․ կարող ենք վերցնել կարճ զուգագուլպա, մեջը լցնել բամբակ, նկարել կամ ամրացնել աչքերը, բերանը։

2․ Թելերից պատրաստում ենք մազեր․ կծիկից քանդում, կտրում, կապում կամ հյուսում ենք։

3․ Գլուխը ամրացնում ենք խաչաձև փայտին։

4․ Հագցնում նախապես պատրաստած հարսանեկան զգեստը, քողը

Հարթակում ծնողն է

Օրը — մայիսի 3
Վայրը — Հարավային դպրոց — պարտեզի խմբասենյակ, բացօթյա տարածք
Մասնակիցներ — Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ
Նպատակը — ծնողներին ներգրավվել ուսումնական գործընթացին, փորձի փոխանակում

Սովորողների ծնողներից մի քասնիսն իրենց ցանկությամբ մասնակիցն են դառնում ուսումնական պրոցեսին և իրենց մասնագիտական փորձն են փոխանցում սովորողներին։

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը

Մայիսի 1-24-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Աշխատանքային նախագիծեր՝

  • Աշխատանքային նախագիծեր՝ 02․05-03.05
  • Աշխատանքային նախագիծեր՝ 06.05-10․05
  • Աշխատանքային նախագիծեր՝ 13.05-16․05
  • Աշխատանքային նախագիծեր՝ 20.05-24.05

Մայիսյան հավաքի օրացույց