«Գլորվենք ու գլորենք».հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 03.05..2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Հարավային դպրոցի հարակից բակ
Մասնակիցները՝ Հարավային 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝ ինքնագլորներով աշխատելու հմտությունների գնահատում, մարզառոդարիական խաղերի կազմակերպում։

Խնդիրները՝

  • Ռոդարիական խաղերի զարգացում
  • ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
  • մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

Անհրաժեշտ մարզագույք՝  ինքնագլորներ (մեծ և փոքր), կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Անհրաժեշտ պարագաներ

  • մարզական հագուստմարզական կոշիկներարևապաշտպան գլխարկ
  • շշով ջուր
  • չոր և խոնավ անձեռոցիկներ

ՆկարագրությունՍկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանովկատարում վարժություններորոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները և դասավանդողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտություններըկազմակերպում մարզառոդարիական տարբեր խաղեր։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով