Թափոնների մասին համառոտ

Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ

Թափոնները բոլոր այն նյութերը կամ իրերն
են, որոնցից մարդիկ ազատվում են հենց
դրանք դառնում են անպետք:
Թափոնները մարդու կենսագործունեության
պրոցեսի և նրա տնտեսական գործունեության
ընթացքում առաջացող նյութերը կամ իրերն
են, որոնք ամբողջովին կամ մասամբ կորցրել
են իրենց սպառողական հատկանիշները
ֆիզիկական կամ բարոյական մաշվածության
արդյունքում:
Կենցաղային թափոնները առաջանում են
տնային տնտեսություններում կամ նման
գործունեություն ծավալող այլ վայրերում,
օրինակ, ռեստորաններում: Կենցաղային
թափոնները կազմված են սննդի, սպառողական այլ ապրանքատեսակների
մնացորդներից, առանձին հավաքվող
թափոններից (օրինակ մակուլատուրա
և ապակի) և վտանգավոր կենցաղային։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Թափոնների կառավարման
հիերարխիան

Թափոնները մեծ վտանգ են ներկայացնում,
այդ պատճառով մարդկության բանական
մասի ուժերը ուղղված են թափոններին
առնչվող խնդիրների լուծմանը: Թափոնների
առաջացման նվազեցումը և դրանց օպտիմալ
վերամշակումը և երկրորդային օգտագործումը
անհրաժեշտ են, որպեսզի դրանք մի օր
չծածկեն բոլորիս: Վերջին տարիներին
համաշխարհային պրակտիկայում ավելի
լայն տարածում է ստանում 3R կոնցեպցիան,
որը որոշում է թափոնների հետ վարվելու
նախընտրելի մեթոդները: 3R կոնցեպցիան
ուղղված է թափոններին վերաբերվելու
հետևյալ միջոցներին, որոնք անհրաժեշտ է
կիրառել դրանց նվազեցման նպատակով:
REDUCE (կրճատում)ստեղծել որքան հնարավոր է քիչ թափոններ REUSE (երկրորդային օգտագործում)
թափոնների կրկնակի օգտագործում
RECYCLE թափոնների վերամշակում նոր
արտադրանք ստանալու նպատակով
Անհրաժեշտ է հիշել, որ եթե թափոնները
որևէ մեկի համար անպետք աղբ են, ապա
մյուսի համար դրանք կարող են լինել
ցանկալի իր կամ առարկա: Թափոնների
կրճատումը քիչ կարևոր չէ, քան դրանց
վերամշակումը: Ցանկացած վերամշակում
պահանջում է էներգիայի և ջրի ծախս:
Այդուհանդերձ ամեն ինչ չէ, որ հնարավոր է
վերամշակել:
Թափոնների կառավարման բոլոր քննարկված
մեթոդները պետք է խելամտորեն զուգորդվեն`
լրացնելով մեկը մյուսին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով