Archive | Ապրիլի 2022

Շաբաթվա աշխատակարգ 18.04-22.04.2022թ.

Դասվարներ՝ Անահիտ Մելքոնյան և Թամարա Մարիմյան

Երկարացված օրվա ճամբարականներ

Երթուղիներ

Ճաշացանկ

Երկուշաբթի 18.04․2022թ․

Երեքշաբթի 19.04.2022

Չորեքշաբթի 20.04.2022 թ.

Հինգշաբթի 21.04.2022թ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԶԱԿԱՆ, Ս․ ՆԵՂՈՒՑԻ ՎԱՆՔ

Ուրբաթ 22.04.2022թ.

Իմ կարծիքը ներկայացված դիրքորոշումների մասին

Երեխաներին պե՛տք է դաստիարակել դեռ վաղ տարիքից, չպե՛տք է ասենք դեռ շուտ է, ոչինչ կմեծանա կսովորի: Երեխայի մոտ պետք է զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, կոորդինացիան, ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, տրամաբանությունը, տարածական պատկերացումները, շփումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ, ինքնուրույնությունը և այլն: Այս ամենը զարգացնելով կօգնենք երեխային ,որպեսզի նա ճիշտ ճանաչի իր աշխարհը:Մի խոսք կա՝ « Երեխան խմոր է՝ պետք է ճիշտ հունցել »: Երեխաները տարբեր են լինում, նրանց մտավոր կարողությունները նույնպես, մեծահասահասակները հաճախ համեմատելով երեխայի, սովորողի կարողությունները մյուսի հետ, կոտրում են երեխայի մեջ բնական զարգացումը:
Մեկնաբանեմ նաև չարաճճի երեխաների մասին հոդվածը՝ կարծում եմ նոր կյանք մտնող երեխան ինքը պետք է փորձի և հասկանա՝ ի՞նչ է կարելի անել և ի՞նչը ո՛չ, իհարկե այս ամենը պետք է տեղի ունենա մեծերի խիստ հսկողության ներքո, որպեսզի զերծ պահենք վտանգներից, և այդ « չի՛ կարելի » խոսքը՝ պե՛տք է ճիշտ բացատրել , որպեսզի երեխան գիտակցի ինչի համար է այս կամ այն արգելքը:

Հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ ։


Մանկավարժական ակումբ: « Ֆանտազիա։ Բնության շնորհների մասին»: Շ.Ամոնաշվիլի

Նկարեք, խնդրեմ, շրջան և դրա մեջ շատ-շատ կետեր դրեք: Շրջանը մեր Երեխան է: Շրջանի կետերը՝ Երեխայի հնարավորությունները: Դրանցով նրան օժտել է Բնությունը: Նա շատ շռայլ է մարդկային էակների հանդեպ։ Որքան են այդ հնարավորությունները Երեխայի մեջ՝ չենք կարող ասել: Շատ են: Դրանք այնքան են, որքան պետք կգան ոչ միայն մեր՝ 21-րդ դարում, այլև ապագա հարյուրամյակներում և հազարամյակներում: Հասկանալի է, որ այդ հնարավորությունները միատեսակ չեն, տարբեր են: Երեխան սահմանափակված չէ իր հնարավորությունների մեջ, նա ամեն ինչ կարող է: Համարձակվում եմ կրկնել իմ պատկերացումները Երեխայի մասին:

Continue reading

Շաբաթվա աշխատակարգ 11.04-15.04 2022թ․

Դասվարներ՝ Անահիտ Մելքոնյան և Թամարա Մարիմյան

Երկարացված օրվա ճամբարականներ

Երթուղիներ

Ճաշացանկ

Երկուշաբթի 11.04.2022

Երեքշաբթի 12.04.2022

Չորեքշաբթի 13.04.2022 թ.

Հինգշաբթի 14.04.2022թ

Ուրբաթ 15.04.2022թ.

«Ձոն մայրիկին»

«Ձոն մայրիկին» նախագծի շրջանակներում իրականացրեցինք ևս մեկ անակնկալ սիրելի մայրիկների համար։

Երկարացված օրա ճամբարականներն այնքան մեծ սիրով պատրաստեցին՝ ծաղկե զամբյուղներ,որոնք կարծես իրական լինեին։

Continue reading

«Ծաղկազարդ» . Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Continue reading

Շաբաթվա աշխատակարգ 04.04-08.04 2022թ․

Դասվարներ՝ Անահիտ Մելքոնյան և Թամարա Մարիմյան

Երկարացված օրվա ճամբարականներ

Երթուղիներ

Ճաշացանկ

Երկուշաբթի 04.04.2022

Երեքշաբթի 05.04.2022

Չորեքշաբթի 06.04.2022 թ.

Հինգշաբթի 07.04.2022թ

Ուրբաթ 08.04.2022թ.