Archive | 30 Ապրիլի, 2022

ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Օրը՝ մայիսի
Ճամփորդության վայր՝ Լուսագյուղ

Նպատակ՝ բարձունքի հաղթահարում, կրթական փոխանակում
Պատասխանատուներ՝ 
Անահիտ Մելքոնյան, Սուսաննա Ալոյան

Վարորդ՝ Հովհաննիսյան Գեղամ

Նպատակը՝

  • Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում: նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Նախագծի իրականացման նկարագրություն

Պայմանավորվածության համաձայն ճամփորդությունը սկսում ենք այցով Լուսագյուղի դպրոց:Մեզ դիմավորում են երկրորդ դասարանի սովորողները:Ծանոթանում ենք, շրջում դպրոցում, ներկայացնում կրթահամլիրը, ազգային երգեր ու պարեր,ներգրավվում ենք նաև տեղի սովորողներին: Նրանց հետ միասին գնում ենք բարձունք հաղթահարելու՝ դեպի Թուխ Մանուկ վանք:Այստեղ հյուրերին էլ մասնակից դարձնելով անցկացնում ենք համբարձման ծեսը:Երգում ենք համբարձման երգերը, որոնց փաթեթը նախապես փոխանցել էինք Լուսագյուղի դպրոցին։

Նախապատրաստական աշխատանք՝

Մինչև ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի.

  1. . մաթեմատիկների խումբը նախապես կճշտի բարձունքի տվյալները, կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:
  2. Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բրդուճներ և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  3. Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։
  4. Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Նախապատրաստական աշխատանք՝