Archives

Ճամփորդություն․ Հրազդանի կիրճ

Վայրը` ք. Երևան, Հրազդանի կիրճ
Քայլարշավ Հրազդանի կիրճում
Օր՝  12․04․2024
Մեկնում՝ Հարավային դպրոց-պարտեզից
Վերադրաձ՝ Հարավային դպրոց-պարտեզ
Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Ճամփորդության պատասխանատուներ`Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան
Ճամփորդության երթուղին

  • Մեքենայով՝ Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սարյան փողոց 10֊15 րոպե
  • Քայլք-Մաշտոցի պուրակով, Սարյան փողոցից թունելով քայլք Հրազդանի կիրճ’ քարերի սիմֆոնիա, Մանկական երկաթուղի 15֊20 րոպե

Նպատակը՝ Կողմնորոշում տեղանքում, հայրենիքի`տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
Ճամփորդելու, քայլելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ

Գարնանային բացօթյա պլեների կազմակերպում

Խնդիրները`

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Նախապատրաստական փուլ

  • Օգտվում ենք առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից։
  • Հավաքում ենք ճամփորդական պայուսակ։
  • Զրուցում ենք խմբով ճամփորդելիս  պատասխանատվության նշանակության կարևորության մասին, ճամփորդության կանոնների մասին։
  • Ծանոթանում ենք առաջին բուժօգնության կանոններին։

Ուսապարկում անհրաժեշտ պարագաներն են`

  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Ճանապարհի նկարագրություն՝

  • Մեքենայով՝ Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սարյան փողոց
  • Քայլք-Մաշտոցի պուրակով, Սարյան փողոցից թունելով քայլք Հրազդանի կիրճ’ քարերի սիմֆոնիա, Մանկական երկաթուղի

Քայլում ենք կետ գծերով, մոտ 1 կմ

received_4865082265999516759957503820233439

Ընթերցումներ՝

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Նախահաշիվ` յուրաքանչյուրը 1000 դրամ
Վարորդ ` 8000 դրամ
Մեքենա` Ford Transit 35ст131
Մասնակիցներ`

Պատմական ակնարկ

Տասնյակ դարեր առաջ, դուրս գալով քարայրներից, մարդիկ բերդեր և բնակատեղիներ են կառուցել Հրազդանի կիրճի բարձրադիր տեղանքում, որոնց հետքերը պահպանվել և հասել են մեր օրեր: Ավելի ուշ բնակավայրը տարածվել է Հրազդանի բարձրադիր հարթավայրում: Այսպես է առաջացել և հետզհետե ընդարձակվել քաղաքը:

4

Ավելացած գումարը նախատեսում ենք գնել պաղպաղակ։

Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային մարզական խաղեր խաղալու նպատակով ընկեր Ռոբերտի հետ այցելեցինք Ջրվեժ անտառապարկ։ Հունվարյան առատ ձյունը անտառապարկը վերածել էր մի գեղեցիկ հեքիաթի։ Սահեցինք, ձնագնդի խաղացինք,ձնանկարչություն արեցինք։ Հարկ եմ համարում նշել, որ սովորողների մոտ զարգացած է փոխօգնությունը, հոգատարությունը միմյանց նկատմամբ։ Սահելուց, ձնախաղից հետո սովորողները տաք-տաք թեյ խմեցին։ Չէին ցանկանում ետ վերադառնալ․«Ընկեր Լիլիթ, շատ լավ է այստեղ,կարող ենք էլի ու էլի սահել»։ Օրը  հագեցած էր ջերմ ու հաճելի ակնթարթներով: Սովորողները դպրոց վերադարձան բարձր տրամադրությամբ:

Ճամփորդություն Ջրվեժ անտառապարկ

Օրը՝ հունվարի 26

ժամը՝ 10։30 — 13:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսան Ալոյան

Մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան

Նպատակը՝  Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, սահնակներով, դահուկներով սահք:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ։ Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
  • Սահնակներով, դահուկներով սահք

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք/թեյ/

    Մեքենան (մակնիշ,համարանիշ)՝ 35 CT 131 Ford Transit
    Վարորդ՝ Սամվել Հարությունյան

Մասնակիցներ՝

  1.  Աստվածատրյան Մերի
  2. Ղազարյան Ռուբեն
  3. Ավագյան Տիգրան
  4. Գյուրջյան Ռաֆայել
  5. Արփի Հույս Թորոսյան
  6. Սիմոնյան Սոֆյա
  7. Մելքոնյան Մհեր
  8.  Օսիպովա Վիկտորյա
  9. Կարապետյան Մայա
  10. Բալայան Սոֆյա
  11. ․Արամայիսյան Գարիկ
  12. Ճաղարյան Տաթև
  13. ․Փիլոյան Ալեքսանդր
  14. Մկրտչյան Լյուսի
  15. Բաղդասարյան Գաբրիելա
  16. Բաղդասարյան Գևորգ
  17. Կարապետյան Գայանե
  18. Ծատուրյան Րաֆֆի

Ամփոփում՝

Ճամփորդության վայրը՝ Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոց

Օրը՝ դեկտեմբերի 19

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ և 4-րդ դասարանների սովորողներ

Պատասխանատու՝ Աննա Գանջալյան

Օգնական՝ Սուսաննա Ալոյան

Մեկնում․ ժամը՝ 11։15 Հարավային դպրոց-պարտեզից

Վերադարձ․ ժամը՝ 14։00 Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոցի տնօրենի հրավերով Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ և 4-րդ դասարանների մի խումբ սովորողներով հյուրընկալվերու ենք իրենց դպրոց, որտեղ մասնակցելու ենք իրենց ամանորյա տոնական միջոցառմանը՝ներկայացնելով մեր օտարալեզու ստվերների թատրոնը։

Օրակարգը՝ ժամը՝ 11։15, Հարավային դպրոց-պարտեզից կշարժվենք դեպի Արարատի մարզ, գ․ Արբաթ, որտեղ մեզ կդիմավորեն դպրոցի տնօրենն ու անգլերենի ուսուցչուհին՝ Սյուզաննա Մկրոյանը։ Ժամը՝ 12։00, կմասնակցենք իրենց ամանորյա տոնական միջոցառմանը, որտեղ մենք էլ կներկայացնենք մեր ստվերների թատրոնը։ Կլինեն ուսուցողական ստվերների ինտերակտիվ խաղ-ներկայացումներ։ Մեր թատերախումբը կներկայացնի «The Baby Elephant» և «The Little Red Riding Hood» հեքիաթները, որից հետո կլինեն ակտիվ քննարկումներ։ Մոտավորապես ժամը՝ 14։00, կվերադառնանք Հարավային դպրոց-պարտեզ։

Ամփոփում․ դասավանդողի և մասնակից-սովորողների բլոգներում՝ ամփոփիչ պատումներ, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր։

Ճամփորդության հայտ

Ճամփորդության վայրը՝ Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոց

Օրը՝ դեկտեմբերի 19

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ և 4-րդ դասարանների սովորողներ

Պատասխանատու՝ Աննա Գանջալյան

Օգնական՝ Սուսաննա Ալոյան

Մեկնում․ ժամը՝ 11։15 Հարավային դպրոց-պարտեզից

Վերադարձ․ ժամը՝ 14։00 Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոցի տնօրենի հրավերով Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ և 4-րդ դասարանների մի խումբ սովորողներով հյուրընկալվերու ենք իրենց դպրոց, որտեղ մասնակցելու ենք իրենց ամանորյա տոնական միջոցառմանը՝ներկայացնելով մեր օտարալեզու ստվերների թատրոնը։

Օրակարգը՝ ժամը՝ 11։15, Հարավային դպրոց-պարտեզից կշարժվենք դեպի Արարատի մարզ, գ․ Արբաթ, որտեղ մեզ կդիմավորեն դպրոցի տնօրենն ու անգլերենի ուսուցչուհին՝ Սյուզաննա Մկրոյանը։ Ժամը՝ 12։00, կմասնակցենք իրենց ամանորյա տոնական միջոցառմանը, որտեղ մենք էլ կներկայացնենք մեր ստվերների թատրոնը։ Կլինեն ուսուցողական ստվերների ինտերակտիվ խաղ-ներկայացումներ։ Մեր թատերախումբը կներկայացնի «The Baby Elephant» և «The Little Red Riding Hood» հեքիաթները, որից հետո կլինեն ակտիվ քննարկումներ։ Մոտավորապես ժամը՝ 14։00, կվերադառնանք Հարավային դպրոց-պարտեզ։

Ամփոփում․ դասավանդողի և մասնակից-սովորողների բլոգներում՝ ամփոփիչ պատումներ, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր։

Ճամփորդության հայտ

Ամփոփում`

Ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ․ամփոփում

Օրը ճամփորդական էր։ Այցելեցինք Մալյանի անվան թատրոն՝ դիտելու Դ․Բիսեթի հեքիաթների հիման վրա մշակված «Շրջված երազ» ներկայացումը։ Սովորողները, արդեն իսկ ծանոթ լինելով հեքիաթներին, մեծ հետաքրքրությամբ դիտեցին։ Ներկայացումից հետո հարակից այգում ունեցանք ընթերցողական ֆլեշմոբ։

Ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես

Օրը՝ 15.12.2023
Ներկայացման սկիզբը՝ ժ. 12.00
Մեկնումը դպրոցից՝  11.00
Վերադարձը՝  14.00
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Ներկայացումը՝  Բիսեթ՝ Շրջված երազ
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսան Ալոյան
Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք
Ճամփորդությունն իրականացվում է փուլերով.

  • նախապատրաստական փուլ
  • ճամփորդական փուլ
  • ճամփորդության ամփոփման փուլ

Նպատակն ու խնդիրները՝ 

  • Ծանոթացում թատրոն, կինոթատրոն հաճախելու մշակույթին,
  • միասին ճամփորդելու հմտությունների զարգացում,
  • ներկայացման դիտում,
  • դիտելու, տեսածը պատմելու վերլուծելու հմտությունների զարգացում։
  • Ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատեսի իրականացում

Ընթացքը

  • Վերհիշում ենք ճամփորդական կանոնները 
  • Հարավային դպրոց-պարտեզ-թատրոն ճանապարհն անցնում ենք ընթերցումներով
  • Ներկայացման դիտում
  • Միասնական ընթերցումներ թատրոնի հարակից այգում
  • Օրապատում

Ստեղծագործությունների ցանկ

Երգերի ցանկ

Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում՝ ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան,Սուսաննա Ալոյան

Ժամկետը՝ Նոյեմբերի 27 ժամը՝ 10.30-13.30

Continue reading

Այց Ջրվեժ

Այս անգամճամփորդեցինք դեպի Ջրվեժի անտառպարկ։ Իսկական աշնանային ուսումնահետազոտական քայլք էր։ Քայլքի ընթացքում ուսումնասիրում էինք ծառերը, թփերը։ Հրաշք բնության գրկում երգերի և բանաստեղծությունների ֆլեշմոբ իրականացրեցինք։ 

Sponsored Content

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Վայրը՝  Ջրվեժ անտառապարկ
Օրը՝ նոյեմբերի 15
Մեկնում՝ 10։00
Վերադարձ՝ 14։00

Մասնակիցներ՝

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսան Ալոյան

Continue reading

Ճամփորդություն դեպի Բուսաբանական այգի

Աշնանային տաք ու արևոտ օր էր, երբ ճամփորդեցինք դեպի Բուսաբանական այգի՝ վայելելու աշունն իր ողջ հմայքով։ Զբոսնեցինք խայտաբղետ տերևների, սաղարթախիտ ծառերի միջոցով,վազվզեցինք տեսնելու ծառից ծառ թռչկոտող սկյուռիկներին։ Տերևներով տեխնոլոգիական աշխատանք իրականացրեցինք։ Սեբաստացիական համախմբվածությամբ մաքրեցինք միջավայրը։ Սովորողները շատ լավ պատրաստվել էին։ Դպրոց վերադարձի ճանապարհին բոլորը շատ տպավորված էին,նույնիսկ այդքան քայլքից հետո հոգնածության նշույլ անգամ չէր նկատվում։ Իսկական ճամփորդ սեբաստացի 5 տարեկաններ՝ չէին տրտնջում, օգնում էին իրար, ուշադիր էին միմյանց նկատմամբ, քայլում էին խմբով, համախմբված։

Մանրամասն՝ տեսանյութում․