Archive | 12 Ապրիլի, 2022

Մանկավարժական ակումբ: « Ֆանտազիա։ Բնության շնորհների մասին»: Շ.Ամոնաշվիլի

Նկարեք, խնդրեմ, շրջան և դրա մեջ շատ-շատ կետեր դրեք: Շրջանը մեր Երեխան է: Շրջանի կետերը՝ Երեխայի հնարավորությունները: Դրանցով նրան օժտել է Բնությունը: Նա շատ շռայլ է մարդկային էակների հանդեպ։ Որքան են այդ հնարավորությունները Երեխայի մեջ՝ չենք կարող ասել: Շատ են: Դրանք այնքան են, որքան պետք կգան ոչ միայն մեր՝ 21-րդ դարում, այլև ապագա հարյուրամյակներում և հազարամյակներում: Հասկանալի է, որ այդ հնարավորությունները միատեսակ չեն, տարբեր են: Երեխան սահմանափակված չէ իր հնարավորությունների մեջ, նա ամեն ինչ կարող է: Համարձակվում եմ կրկնել իմ պատկերացումները Երեխայի մասին:

Continue reading