Archive | Մարտի 2022

Մուտք կրթահամալիր. հաշվետվություն

ԱԾԻԿԱՑԱՆ

Նախագծի իրականացում։

Զատիկը հայերի ամենասիրելի տոներից է։ Զատիկը հարուստ է ավանդույթներով ու սովորույթներով։ Երկարացված օրվա ճամբարականները ,մեծ ոգևորությամբ են պատրաստվում Զատկի ծեսին։
Պատրաստությունը սկսեցինք ածիկացանով։
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ. ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Մարտ ամսվա ամփոփում

«Մուտք կրթահամալիր»

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի հանձնարարություն։

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին վերաբերող կարգերից մի քանիսը՝

  • կարդալ
  • առանձնացնել դրանից մեկը
  • այդ կարգը համառոտ գրավոր ներկայացնել, գրել կարծիք, ապա՝ ինչը կփոխեիք կարգում։

Ավելի վաղ էի ծանոթացել կարգերին, բայց մեկ անգամ ևս վերհիշեցի դրանք կարդալով; Ցանկացա անդրադառնալ աշխատաժամանակի կառուցվածքին (շաբաթական անհատական պլան)։

Շաբաթվա աշխատակարգ կազմելով և դրանով առաջնորդվելը՝ շատ է օգնում ինձ աշխատաժամանակս ավելի արագ և օպտիմալ կազմակերպել, քանի որ ամեն ինչ նախորոք պլանավորել եմ։ Շաբաթվա աշխատակարգը օգնում է նաև սովորողի ծնողին։ Վերջինս ծանոթանալով շաբաթվա աշխատակարգին տեղյակ է լինում,թե ինչ գործունեությամբ է զբաղված՝ տվյալ ժամանակահատվածում իր երեխան։

Համառոտ ներկայացնեմ երկարացված օրվա կազմակերպչի շաբաթվա անհատական պլանը։

Շաբաթվա աշխատակարգը՝ տեղեկություն է պարունակում աշխատանքային ժամանակի ցանկացած պահին աշխատողի գտնվելու վայրի և զբաղվածության մասին։ Այն կազմվում է նախօրոք և կազմակերպիչը շաբաթվա աշխատակարգը ներկայացնում է իր անմիջական ղեկավարին, իսկ վերջինս էլ կրթահամալիրի տնօրենի հաստատմանը։

Շաբաթվա աշխատակարգը պետք է կազմված լինի ՝

  • վայրը դպրոցի ենթակայքի հղում
  • սովորողների ցանկ
  • տվյալ դասարանների դասավանդողների անուն ազգանուն և անհատական բլոգների հղումները
  • ճաշացանկ
  • երթուղիների ցանկ։

Իմ շաբաթվա աշխատակարգերից մեկը՝ հղում։

Շաբաթվա աշխատակարգ 28.03-01.04 2022թ․

Դասվարներ՝ Անահիտ Մելքոնյան և Թամարա Մարիմյան

Երկարացված օրվա ճամբարականներ

Երթուղիներ

Ճաշացանկ

Երկուշաբթի 28.03.2022

Երեքշաբթի 29.03.2022

Չորեքշաբթի 30.03.2022 թ.

Հինգշաբթի 31.03.2022թ

Ուրբաթ 01.04.2022թ.

Մուտքի Ճամբար․Ամփոփում

Մարտի 21- ին մեկնարկեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր աշխատանքի համար դիմած, վերապատրաստում, կամավորական աշխատանքի փուլն անցած մասնագետները։ 

Օրերն անցան շատ արագ։ Մուտքի ճամբարի նախագիծը շատ ծավալուն էր ։

Continue reading

Մանկավարժական ակումբ. «Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին»։ Ջորջ Պոյա

Ջորջ Պոյան, անհանգստանալով գալիք սերնդի ուսուցման համար շատ կարևոր տեսակներ է ներկայացնում։ Ավաղ, կարդալով դրանք հասկանում եմ ոչ բոլոր դեպքերում են դրանք կիրառվում։Իսկ ինչպե՞ս գնահատել դասավանդողի մեթոդները։ Նախ պետք է հասկանանք , թե ո՞րն է դասավանդողի նպատակը։

Ջ. Պոյան նպատակ ասելով նկատի ունի՝ ծավալով մաթեմատիկայի դասավանդումը և «հնատարազ» գաղափարն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի նշված նպատակը` նախ և աոաջ (և դա անտարակույս ամենագլխավորն է) հարկ է երիտասարդությանը մտածել սովորեցնել։

Գրագետ և բանիմաց մասնագետ լինելուց առաջ, մանկավարժը նախ պետք է սովորողի համար լավ հոգեբան լինի։
Դասը ստացված լինելու համար անհրաժեշտ է նախքան դասարան մտնելը պլանավորել և կազմակերպել դասը։ Այն պիտի այնքան հետաքրքիր ու մոտիվացնող լինի ,որ սովորողներ ներգրավվեն դասի մեջ։ Ուսուցիչը՝ իր առաջ նպատակ դնելով ,պետք է սովորողին մղի դեպի մտածողություն ու ընդլայնի նրա մտահորիզոնը։

Ուսուցչի տված նյութը նախ պետք է իր համար հետաքրքիր լինի ,որպեսզի վստահ լինի, որ սովորողը չի ձանձրանա։ Դրա համար անհրաժեշտ է տվյալ առարկայի մեջ գտնել,ստեղծել հետաքրքրություններ։
Սովորողի հայտնած ,անգամ սխալ կարծիքը ,պետք է ուսուցչի համար կարևոր լինի ,որպեսզի երեխան զգա իր պատասխանի կարևորությունը ու չկաշկանդվի։

«Ես ընտրում եմ երանությունը»

 Վարպետ Բախաուդինը  երջանիկ մարդ էր: Ժպիտը նրա դեմքից երբեքչէր պակասում:  Նրա կյանքը լիքն էր տոնի ուրախ տրամադրությամբ: Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր : Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալուստը:


Սովորողները նստած էին նրա շուրջ և նրանցից մեկը համարձակվեց հարցնել.
— Ուսուցի՛չ, ձեզ ինչպես է հաջողվում միշտ լինել երջանիկ: Այս վերջին րոպեներին ի՞նչն է ձեզ այդպես ուրախացնում:
Ծեր վարպետը ժպտալով պատասխանեց.
—  Շատ տարիներ առաջ ես եկա իմ վարպետի մոտ: Ես տասնյոթամյա երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապում էի: Իսկ վարպետը, լինելով յոթանասուն տարեկան, առանց պառճառի ուրախ էր և ժպտում էր: Ես նրան հարցրի. «Վարպե՛տ, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում», և նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իր մեջ ազատ ընտրության հնարավորություն ունի: Սա է իմ ընտրությունը: Ամեն առավոտ, աչքերս բացելով, ես ինքս ինձ հարցնում եմ, թե այսօր ինչ ընտրել՝ երանություն, թե՞ տառապանք : Եվ չգիտես ինչու, ամեն անգամ ընտրում եմ երանությունը: Եվ  որ դա իմ կարծիքով այնքա՜ն բնական է»:

Continue reading

Մուտքի ճամբար։ Օր չորրորդ։

Մուտքի ճամբարի հետաքրքիր օրերը շարունակվում են։ Այսօր՝ մարտի 24 ին հանդիպեցինք Մայր դպրոցում 9:00-10:00՝ բլոգավարություն. Հերմինե Անտոնյանի հետ .կենտրոնական ընթերցասրահում։

Continue reading