Archive | 13 Ապրիլի, 2022

Իմ կարծիքը ներկայացված դիրքորոշումների մասին

Երեխաներին պե՛տք է դաստիարակել դեռ վաղ տարիքից, չպե՛տք է ասենք դեռ շուտ է, ոչինչ կմեծանա կսովորի: Երեխայի մոտ պետք է զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, կոորդինացիան, ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, տրամաբանությունը, տարածական պատկերացումները, շփումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ, ինքնուրույնությունը և այլն: Այս ամենը զարգացնելով կօգնենք երեխային ,որպեսզի նա ճիշտ ճանաչի իր աշխարհը:Մի խոսք կա՝ « Երեխան խմոր է՝ պետք է ճիշտ հունցել »: Երեխաները տարբեր են լինում, նրանց մտավոր կարողությունները նույնպես, մեծահասահասակները հաճախ համեմատելով երեխայի, սովորողի կարողությունները մյուսի հետ, կոտրում են երեխայի մեջ բնական զարգացումը:
Մեկնաբանեմ նաև չարաճճի երեխաների մասին հոդվածը՝ կարծում եմ նոր կյանք մտնող երեխան ինքը պետք է փորձի և հասկանա՝ ի՞նչ է կարելի անել և ի՞նչը ո՛չ, իհարկե այս ամենը պետք է տեղի ունենա մեծերի խիստ հսկողության ներքո, որպեսզի զերծ պահենք վտանգներից, և այդ « չի՛ կարելի » խոսքը՝ պե՛տք է ճիշտ բացատրել , որպեսզի երեխան գիտակցի ինչի համար է այս կամ այն արգելքը:

Հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ ։