Համբարձման ծես․ ճամփորդություն

Համբարձման ծես

Վայրը՝ Ապարանի ջրամբար

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Օրը՝ մայիսի 15, ժամը՝ 9։00-16։00

Ճանապարհի տևողություն- 1 ժամ, 16 րոպե։

Նպատակն ու խնդիրները՝

  • Ծանոթանալ ազգային ծեսին, սովորույթներին, յուրացնել ծիսական երգերն ու խաղերը.
  • զարգացնել սովորողների ստեղծագործական, տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները.
  • նպաստել համագործակցային հմտությունների զարգացմանը.
  • ճամփորդական կանոններին տիրապետելու հմտությունների իրագործում։

Բովանդակությունը՝

Պուտ-պուտ

Խաղացողները շրջանաձև կքանստում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին:
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

ԱՂՋԻԿՓԱԽՑՆՈՑԻ

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: 

ԽԱՇԻԼ ՃԱՇ

Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում:  Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

Реклама

_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:
_Ո՞ւմ համար:
_Իմ ճտերի:
_Կտա՞ս իմ ճտերին:
_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Ընթացքը՝

Երաժշտության դասավանդողի հետ «Համբարձման ծեսի» իրագործում։

Քայլք դեպի ջրամբար։

Ամփոփումը՝ դասարանական բլոգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով