Archives

«Մուտք կրթահամալիր»

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի հանձնարարություն։

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին վերաբերող կարգերից մի քանիսը՝

  • կարդալ
  • առանձնացնել դրանից մեկը
  • այդ կարգը համառոտ գրավոր ներկայացնել, գրել կարծիք, ապա՝ ինչը կփոխեիք կարգում։

Ավելի վաղ էի ծանոթացել կարգերին, բայց մեկ անգամ ևս վերհիշեցի դրանք կարդալով; Ցանկացա անդրադառնալ աշխատաժամանակի կառուցվածքին (շաբաթական անհատական պլան)։

Շաբաթվա աշխատակարգ կազմելով և դրանով առաջնորդվելը՝ շատ է օգնում ինձ աշխատաժամանակս ավելի արագ և օպտիմալ կազմակերպել, քանի որ ամեն ինչ նախորոք պլանավորել եմ։ Շաբաթվա աշխատակարգը օգնում է նաև սովորողի ծնողին։ Վերջինս ծանոթանալով շաբաթվա աշխատակարգին տեղյակ է լինում,թե ինչ գործունեությամբ է զբաղված՝ տվյալ ժամանակահատվածում իր երեխան։

Համառոտ ներկայացնեմ երկարացված օրվա կազմակերպչի շաբաթվա անհատական պլանը։

Շաբաթվա աշխատակարգը՝ տեղեկություն է պարունակում աշխատանքային ժամանակի ցանկացած պահին աշխատողի գտնվելու վայրի և զբաղվածության մասին։ Այն կազմվում է նախօրոք և կազմակերպիչը շաբաթվա աշխատակարգը ներկայացնում է իր անմիջական ղեկավարին, իսկ վերջինս էլ կրթահամալիրի տնօրենի հաստատմանը։

Շաբաթվա աշխատակարգը պետք է կազմված լինի ՝

  • վայրը դպրոցի ենթակայքի հղում
  • սովորողների ցանկ
  • տվյալ դասարանների դասավանդողների անուն ազգանուն և անհատական բլոգների հղումները
  • ճաշացանկ
  • երթուղիների ցանկ։

Իմ շաբաթվա աշխատակարգերից մեկը՝ հղում։

Մուտքի ճամբար։ Օր չորրորդ։

Մուտքի ճամբարի հետաքրքիր օրերը շարունակվում են։ Այսօր՝ մարտի 24 ին հանդիպեցինք Մայր դպրոցում 9:00-10:00՝ բլոգավարություն. Հերմինե Անտոնյանի հետ .կենտրոնական ընթերցասրահում։

Continue reading

Մանկավարժական ակումբ։ Առակների վերլուծություն։

«Ես ընտրում եմ երանությունը»

 Վարպետ Բախաուդինը  երջանիկ մարդ էր: Ժպիտը նրա դեմքից երբեքչէր պակասում:  Նրա կյանքը լիքն էր տոնի ուրախ տրամադրությամբ: Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր : Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալուստը:
Սովորողները նստած էին նրա շուրջ և նրանցից մեկը համարձակվեց հարցնել.
— Ուսուցի՛չ, ձեզ ինչպես է հաջողվում միշտ լինել երջանիկ: Այս վերջին րոպեներին ի՞նչն է ձեզ այդպես ուրախացնում:
Ծեր վարպետը ժպտալով պատասխանեց.
—  Շատ տարիներ առաջ ես եկա իմ վարպետի մոտ: Ես տասնյոթամյա երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապում էի: Իսկ վարպետը, լինելով յոթանասուն տարեկան, առանց պառճառի ուրախ էր և ժպտում էր: Ես նրան հարցրի. «Վարպե՛տ, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում», և նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իր մեջ ազատ ընտրության հնարավորություն ունի: Սա է իմ ընտրությունը: Ամեն առավոտ, աչքերս բացելով, ես ինքս ինձ հարցնում եմ, թե այսօր ինչ ընտրել՝ երանություն, թե՞ տառապանք : Եվ չգիտես ինչու, ամեն անգամ ընտրում եմ երանությունը: Եվ  որ դա իմ կարծիքով այնքա՜ն բնական է»:

Continue reading

Մուտքի ճամբար: Օր երկրորդ

Մարտի 22 տեղի ունեցավ վերապատրաստման՝ մուտքի ճամբարի, երկրորդ հանդիպումը: Հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան դպրոց պարտեզում: Մասնակցեցինք մանկավարժական ակումբի։Հանդիպումն անցկացրեց՝ Մարիետ Սիմոնյանը: Քննարկեցինք հետևյալ թեմաները՝ Աշոտ Բլեյանի ձևակերպումը և Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում։Բորիս Բիմ-Բադ ։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Մարգարիտ Սարգսյանի հետ խոսեցինք նախագծերի մասին:

12:00— 12:30 ընդմիջեցինք Արևելյան դպրոց—պարտեզում։ Հյուրասիրությունը շատ համեղ էր։

Ընդմիջումից հետո քայլքով գնացինք Մայր դպրոց: Անցկացրեցինք ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում։

Մանկավարժական գարնանային ճամբարի երաժշտական պարապմունքների ծրագիր՝

Անցկացման ժամը՝ 12:45-13:00

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ

Պատասխանատուներ՝ Տիգրան Զոհրաբյան (պարուսուցում), Հասմիկ Մաթևոսյան, Աննա Երիցյան, Նելլի Փիլոյան

Ծրագրում՝

  • Պարերգ՝ «Հանիկ նար»
  • Պարերգ՝ «Նարըմ նայ»
  • Պարերգ՝ «Հոյ նար, նար»
  • Պարերգ՝ «Պաղ աղբյուր»
  • Պար՝ «Պոզարե»Պար՝
  • «Աղքտի քոչարի»

Ընդհանուր պարապմունքից հետո տեղի ունեցավ մասնախմբերի բաժանում, ես և մի քանի վերապատրաստող մասնակցեցինք Սեմինարի մանդալաթերապիայի վերաբերյալ։

Սեմինարը վարեց կրթահամալիրում աշխատանքի դիմած` հոգեբան, արտ-թերապևտ Քնարիկ Պետրոսյանը։

13։45-14:45 ՝Մասնակցեցի մարզական պարապմւնքների։ Իմ ընտրույամբ մասնակցեցի հրաձգության և նետաձգության պարապմունքին։

Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում։Բորիս Բիմ-Բադ

Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն էինք ցանկանում»։

Continue reading

Աշոտ Բլեյանի ձևակերպումը

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․

Continue reading

Մուտքի ճամբար։ Օր առաջին։

Այսօր մուտքի ճամբարի առաջին օրն էր։ Օրը մեկնարկեց Մայր դպրոցում՝ կենտրոնական ընթերցասրահում։ Ծանոթացանք մեր ճամբարը համակարգող հարգելի ՝ Լիլիթ Յախինյանի հետ l.yakhinyan@mskh.am:Ով ներկայացրեց մեզ,մեր հետագա անելիքները։

Ընթերցասրահից հետո քայքով գնացինք՝  Հյուսիսային դպրոց-պարտեզ ։

Այնտեղ ծրագրի ղեկավարը, մեզ ներկայացրեց դպրոցը,Եղանք «Վիգեն Ավետիս»-ի քանդակի դպրոցում։

Մանկավարժական ակումբում ունեցանք զրույց Մարիետ Սիմոնյանի հետ։ Հանդիպման ժամանակ ճամբարի մասնակիցներով ներկայացանք և մեր հետագա անելիքներն ու նպատակները ներկացրեցինք։

Դպրոցի շրջայցից հետո՝ Հյուսիսային դպրոցում մեզ համար շատ գեղեցիկ և համեղ ընդմիջում էին պատրաստել։ Ունեցանք շատ ջերմ և մտերմիկ թեյախմություն և համեղ ընդմիջեցինք։

Ընդմիջումից հետո վերադարձանք Մայր դպրոց,հանդիպումը տեղի ունեցավ Մարմարյա սրահում,որտեղ տեղի ունեցավ՝ մանկավարժական գարնանային ճամբարի երաժշտական պարապմունք։

Ծրագրում՝

  • Պարերգ՝ «Կռունկ, հո՜պ տուր ու թռի»
  • Պարերգ՝ «Խորոտ էր, կոլոտ էր»
  • Պարերգ՝ «Սև գյուլի»
  • Պար՝ «Երեք ոտք»
  • Պար՝ «Աղքտի քոչարի»

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ արդեն երկու ամիս է,ունի ռոբոտաշինության սրահ, որտեղ մասնագետները սովորողներին ներկայացնում են դրոնների աշխատանքը։ Այս բնագավառը կարծում եմ շատ հեռանկարային է և վստահ եմ ,որ հետաքրքրասեր սեբաստացիները մեծ սիրով և հետարքրությամբ կմասնակցեն ռոբոտաշինության դասընթացներին ։ Ինչ

Օրն անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից։

«Մուտք կրթահամալիր» ճամբար։ Մարտի 21-25

«Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցում են՝

  • կրթահամալիր աշխատանքի համար դիմած, վերապատրաստում, կամավորական աշխատանքի փուլն անցած, ֆիզարձակուրդից վերադարձած դասավանդողները,
  • «Բլեյան» բաց ցանցով գործընկեր ուսումնական հաստատություններ դիմող մասնագետները։ 

Ճամբարի բովանդակությունը՝ մանկավարժական քննարկումներ, զրույցներ Հեղինակային ծրագրի բովադնակության և կազմակերպության շուրջ կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի, լաբորատորիայի, դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարների, ուսումնական կենտրոնների հետ.

Ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝ անհատական համակարգիչ:

Ճամբարի համակարգող՝ Լիլիթ Յախինյան , l.yakhinyan@mskh.am:

Առաջին հանդիպումը՝  մարտի 21-ին, ժամը 9։00, Մայր դպրոցում (Բաբաջանյան 25)։ 

Մարտի 21․ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Աշխատանքի, օրվա լուսաբանումը, հաշվետվությունը՝ մասնակցի ուսումնական բլոգում

Մարտի 22․ Արևելյան դպրոց-պարտեզ

Աշխատանքի, օրվա լուսաբանումը, հաշվետվությունը՝ ուսումնական բլոգում

Մարտի 23․ Արևմտյան դպրոց-պարտեզ

  • 13։45-14:45 ՝պարատուն
  • 14:45-ից՝ ճամբարի լուսաբանում, օրվա ամփոփում բլոգներում , անհատական հեռավար աշխատանք՝ «Դպիրի» ընթերցում 

Աշխատանքի, օրվա լուսաբանումը, հաշվետվությունը՝ ուսումնական բլոգում

Մարտի 24․ Մայր դպրոց

Աշխատանքի, օրվա լուսաբանումը, հաշվետվությունը՝ուսումնական

բլոգում

Մարտի 25․ Քոլեջ

Աշխատանքի, օրվա լուսաբանումը, հաշվետվությունը՝ ուսումնական բլոգում

Քառօրյա վերապատրաստման երրորդ և չորրորդ օրերի ամփոփում

Վերապատրաստման երրորդ օրն անցավ ավելի հետաքրքիր։ Այցելեցինք Սեբաստացի կրթահամալիրի գինու դպրոց։

Ներս մտնելուն պես գինու անուշաբույր, նախշուն բույր զգացի, դա մի անմոռանալի պահ էր

Գինին Սեբաստացիները ստանում են ամենաբնական հումքից ՝ խաղողից։

Սեբաստացիների գինին արդեն իսկ բրենդային է, սակայն դեռևս այն ակցիզավորված չէ, բայց ես վստահ եմ, որ այն շուտով հայկական շուկայում մեծ և պահանջված բրենդ կդառնա։

Քառօրյա վերապատրաստման առաջին և երկրորդ օրերի ամփոփում