Մուտքի ճամբար։ Օր առաջին։

Այսօր մուտքի ճամբարի առաջին օրն էր։ Օրը մեկնարկեց Մայր դպրոցում՝ կենտրոնական ընթերցասրահում։ Ծանոթացանք մեր ճամբարը համակարգող հարգելի ՝ Լիլիթ Յախինյանի հետ l.yakhinyan@mskh.am:Ով ներկայացրեց մեզ,մեր հետագա անելիքները։

Ընթերցասրահից հետո քայքով գնացինք՝  Հյուսիսային դպրոց-պարտեզ ։

Այնտեղ ծրագրի ղեկավարը, մեզ ներկայացրեց դպրոցը,Եղանք «Վիգեն Ավետիս»-ի քանդակի դպրոցում։

Մանկավարժական ակումբում ունեցանք զրույց Մարիետ Սիմոնյանի հետ։ Հանդիպման ժամանակ ճամբարի մասնակիցներով ներկայացանք և մեր հետագա անելիքներն ու նպատակները ներկացրեցինք։

Դպրոցի շրջայցից հետո՝ Հյուսիսային դպրոցում մեզ համար շատ գեղեցիկ և համեղ ընդմիջում էին պատրաստել։ Ունեցանք շատ ջերմ և մտերմիկ թեյախմություն և համեղ ընդմիջեցինք։

Ընդմիջումից հետո վերադարձանք Մայր դպրոց,հանդիպումը տեղի ունեցավ Մարմարյա սրահում,որտեղ տեղի ունեցավ՝ մանկավարժական գարնանային ճամբարի երաժշտական պարապմունք։

Ծրագրում՝

  • Պարերգ՝ «Կռունկ, հո՜պ տուր ու թռի»
  • Պարերգ՝ «Խորոտ էր, կոլոտ էր»
  • Պարերգ՝ «Սև գյուլի»
  • Պար՝ «Երեք ոտք»
  • Պար՝ «Աղքտի քոչարի»

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ արդեն երկու ամիս է,ունի ռոբոտաշինության սրահ, որտեղ մասնագետները սովորողներին ներկայացնում են դրոնների աշխատանքը։ Այս բնագավառը կարծում եմ շատ հեռանկարային է և վստահ եմ ,որ հետաքրքրասեր սեբաստացիները մեծ սիրով և հետարքրությամբ կմասնակցեն ռոբոտաշինության դասընթացներին ։ Ինչ

Օրն անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով