Archive | 27 Ապրիլի, 2024

Աշխատանքային նախագիծ՝ 29․04-03․05․2024թ

Դասվար՝ Մոնիկա Տոնոյան

Սովորողներ

Մանկավարժության կենտրոն

Երթուղիների ցանկ՝ 2023-2024 ուսումնական տարի

Տեսանյութերի փաթեթ 2023-2024

Հեքիաթներ

5 տարեկանների ընթերցարան․ բանաստեղծություններ

Երաժշտական ուղեցույց 5, 6 տարեկանների համար

Դասարանական օրացույց 2023-2024

2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

 Բակային, ազգային, շարժուն խաղեր

Ընթերցարան

«Ձոն» ուսումնական նախագիծ

«Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագիծ

«Մայիսիկ 2024թ»

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

29․04․2024թ Երկուշաբթի

30․04․2024 երեքշաբթի

  • 11:00-12:00- Աշխատանքային նախագիծ
  • 12։00-12:35 —Ճաշ
  • 12:35-13:00 -Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
  • 13:40-14:20- Մարմնամարզություն/բակային խաղեր
  • 14։20-15։00— Շրջակա միջավայրի մաքրություն/բույսերի խնամք
  • 15։00- 15։30— Ետճաշիկ
  • 15:20-16:00- Լրացուցիչ կրթություն՝ կարատե և նկարչություն
  • 15։35 — 16։ 20 — Նկարչություն
  • 16։05- 16։30 -Դասարանի մաքրություն
  • 16:50-17:00- Սովորողների ճանապարհում

01․05․2024թ․ չորեքշաբթի

02․05․2024թ․ հինգշաբթի

03․05․2024թ․ ուրբաթ

Համբարձման ծես․ ճամփորդություն

Համբարձման ծես

Վայրը՝ Ապարանի ջրամբար

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Օրը՝ մայիսի 15, ժամը՝ 9։00-16։00

Ճանապարհի տևողություն- 1 ժամ, 16 րոպե։

Նպատակն ու խնդիրները՝

  • Ծանոթանալ ազգային ծեսին, սովորույթներին, յուրացնել ծիսական երգերն ու խաղերը.
  • զարգացնել սովորողների ստեղծագործական, տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները.
  • նպաստել համագործակցային հմտությունների զարգացմանը.
  • ճամփորդական կանոններին տիրապետելու հմտությունների իրագործում։

Բովանդակությունը՝

Պուտ-պուտ

Խաղացողները շրջանաձև կքանստում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին:
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

ԱՂՋԻԿՓԱԽՑՆՈՑԻ

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: 

ԽԱՇԻԼ ՃԱՇ

Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում:  Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

Реклама

_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:
_Ո՞ւմ համար:
_Իմ ճտերի:
_Կտա՞ս իմ ճտերին:
_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Ընթացքը՝

Երաժշտության դասավանդողի հետ «Համբարձման ծեսի» իրագործում։

Քայլք դեպի ջրամբար։

Ամփոփումը՝ դասարանական բլոգում։

«Գլորվենք ու գլորենք».հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 03.05..2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Հարավային դպրոցի հարակից բակ
Մասնակիցները՝ Հարավային 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝ ինքնագլորներով աշխատելու հմտությունների գնահատում, մարզառոդարիական խաղերի կազմակերպում։

Խնդիրները՝

  • Ռոդարիական խաղերի զարգացում
  • ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
  • մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

Անհրաժեշտ մարզագույք՝  ինքնագլորներ (մեծ և փոքր), կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Անհրաժեշտ պարագաներ

  • մարզական հագուստմարզական կոշիկներարևապաշտպան գլխարկ
  • շշով ջուր
  • չոր և խոնավ անձեռոցիկներ

ՆկարագրությունՍկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանովկատարում վարժություններորոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները և դասավանդողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտություններըկազմակերպում մարզառոդարիական տարբեր խաղեր։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։