Մուտքի ճամբար: Օր երկրորդ

Մարտի 22 տեղի ունեցավ վերապատրաստման՝ մուտքի ճամբարի, երկրորդ հանդիպումը: Հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան դպրոց պարտեզում: Մասնակցեցինք մանկավարժական ակումբի։Հանդիպումն անցկացրեց՝ Մարիետ Սիմոնյանը: Քննարկեցինք հետևյալ թեմաները՝ Աշոտ Բլեյանի ձևակերպումը և Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում։Բորիս Բիմ-Բադ ։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Մարգարիտ Սարգսյանի հետ խոսեցինք նախագծերի մասին:

12:00— 12:30 ընդմիջեցինք Արևելյան դպրոց—պարտեզում։ Հյուրասիրությունը շատ համեղ էր։

Ընդմիջումից հետո քայլքով գնացինք Մայր դպրոց: Անցկացրեցինք ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում։

Մանկավարժական գարնանային ճամբարի երաժշտական պարապմունքների ծրագիր՝

Անցկացման ժամը՝ 12:45-13:00

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ

Պատասխանատուներ՝ Տիգրան Զոհրաբյան (պարուսուցում), Հասմիկ Մաթևոսյան, Աննա Երիցյան, Նելլի Փիլոյան

Ծրագրում՝

  • Պարերգ՝ «Հանիկ նար»
  • Պարերգ՝ «Նարըմ նայ»
  • Պարերգ՝ «Հոյ նար, նար»
  • Պարերգ՝ «Պաղ աղբյուր»
  • Պար՝ «Պոզարե»Պար՝
  • «Աղքտի քոչարի»

Ընդհանուր պարապմունքից հետո տեղի ունեցավ մասնախմբերի բաժանում, ես և մի քանի վերապատրաստող մասնակցեցինք Սեմինարի մանդալաթերապիայի վերաբերյալ։

Սեմինարը վարեց կրթահամալիրում աշխատանքի դիմած` հոգեբան, արտ-թերապևտ Քնարիկ Պետրոսյանը։

13։45-14:45 ՝Մասնակցեցի մարզական պարապմւնքների։ Իմ ընտրույամբ մասնակցեցի հրաձգության և նետաձգության պարապմունքին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով