Archives

Ամանորյա ծես․ ամփոփում

Ամանորյա խաղ — ներկայացում Հարավային դպրոցում: 5-6 տարեկանները երգ ու պարով ներկայացրին Ալիսա-գլորիկը ։

5 տարեկանները և ծնողական համայնքը միասնական տոնախմբությամբ՝ ամփոփեցին սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները։

Ալիսա-Գլորիկը խաղ-ներկայացում

Ֆիլմ՝

Ձնոտ օր

Ձմեռ է,ձյուն չկա․․․
Մենք չենք տխրում, քանի որ ձնառատ օր է մեզ մոտ։ Ամանորին հրաշքներն իրականություն են դառնում։ Սովորողներին ասացի, որ այսօր միասին ձյուն ենք պատրաստելու։ Աննկարագրելի էր նրանց աչքերի փայլն ու ուրախությունը, չէ՞ որ շատ կցանկանային խաղալ դրանով։ Մի քանի րոպե պահանջվեց սպասված ձյուն ունենալու համար։ Դիտե՛ք նրանց հրճվանքը․

Ֆիլմը՝ Լիլիթ Մովսիսյանի:

Ալիսա-Գլորիկը խաղ-ներկայացում

Օրը՝ դեկտեմբերի 25

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ երաժշտության սրահ

Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ,դասավանդողներ,ծնողներ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսան Ալոյան

Continue reading

Այլընտրանքային նկարչություն․եղևնի

Նկարչությունը սովորողների ամենասիրած զբաղմունքներից մեկն է։ Նկարում ենք ոչ միայն մատիտներով և գունաներկերով, այլև՝ մատներով, տերևներով,փայտիկներով և այլն։ Այս անգամ նկարում ենք պատառաքաղով։ Նկարչական գործունեության ընթացքում օգտագործելով տարատեսակ առարկաներ՝ զարգանում է սովորողների երևակայությունը,գեղագիտական ճաշակը։ Արդյունում ստացվում են հրաշալի, գեղեցիկ և յուրօրինակ նկարներ։

ֆիլմը՝ Լիլիթ Մովսիսյանի

Ֆոտոշար

Ընտանեկան-հեռավար ամանորյա նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկանների ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 30-հունվարի 3

Կազմակերպումը՝ հեռավար-առցանց,ընտանեկան դպրոցներում

Նպատակը՝

  • սովորողներին ներգրավել ամանորյա նախապատրաստական աշխատանքներին
  • ամրապնդել դպրոց-ընտանիք կապը

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ավանդույթների,սովորույթների ներկայացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Դասարանը՝ բաց արվեստանոց․Ինքնաշեն խաղեր

Ստուգատեսի ժամանակ խմբասենյակը վերածեցինք բաց արվեստանոցի։ Համապատասխան պարագաներով պատրաստել էինք աշխատասեղանները։ Գուաշներով նկարեցինք մշակված փայտե կտորների վրա։