Archives

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը

Մայիսի 1-24-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Աշխատանքային նախագիծեր՝

  • Աշխատանքային նախագիծեր՝ 02․05-03.05
  • Աշխատանքային նախագիծեր՝ 06.05-10․05
  • Աշխատանքային նախագիծեր՝ 13.05-16․05
  • Աշխատանքային նախագիծեր՝ 20.05-24.05

Մայիսյան հավաքի օրացույց

Հեծանվավարություն.ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝ 

  •  Սովորողների մոտ զարգացնել  հեծանիվ վարելու  հմտությունները և կարողությունները:
  • Նպաստել  առողջ ապրելակերպի զարգացմանը, ֆիզիկակական ակտիվության  և ճկունության զարգացմանը։

Ընթացքը՝

  • Նախ  սովորողների հետ իջնում ենք բակ, ապա հիշեցնում ենք հեծանվավարության կանոնները
  • Ընտրում ենք համապատասխան հեծանիվները, ապա նրանք բաժանվում են խմբերի և  սկսում են վարել 
  • Անհրաժեշտության դեպքում օգնում ենք սովորողներին

Արդյունքում՝

  • Սովորողը սկսում է ինքնուրույն հեծանիվ վարել
  • ավելի ճկուն և համարձակ է դառնում

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Նախագծի արդյունքները՝ 

Սուրբ Հարություն կամ Զատիկի ծես

Անվանումը` Սուրբ Հարության կամ Զատկի ծես

Օրը`Ապրիլի 1-ին ժամը 11։00֊12։00։

Վայրը՝ Հարավային դպրոց

Մասնակիցներ՝  

5-6 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ

Նպատակը՝ 

Սուրբ Հարության տոնին ծանոթանալ, տանել ընտանիք և տարածել ազգային, եկեղեցական տոնը։ Դարձնել հասանելի, հասկանալի երեխային։

Խնդիրները՝

Ծեսի միջոցով հարթել մի շարք խնդիրներ։ Դրանք են` ծնող ընտանիք խնդիրները, սան ծես կապն ամրացնել։ Այնպես անել, որ նրանք կարողանան ծնողի հետ տարածել ծեսը ողջ էությամբ։

Զատկական խաղեր `

ձուպտտոցի,

ձուկռվոցի,

ձուգլորոցի։

Զատկական ասիկներ

  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկը առանց ձվի չի լինի:
  • Գժի համար ամեն օր Զատիկ է:
  • Զատկե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչե հատիկ է՜:
  • Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  • Հազարից մի օր Զատիկ է, էն էլ՝ նավակատիկ:
  • Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

Երգերն են

  • Օր պար
  • Զնգլիկ օրոճ
  • Կարկաչա
  • Գնացեք տեսեք
  • Ձարկ բոլոճիկ

Սուրբ Հարության ծեսից մեկ շաբաթ առաջ տոնում ենք Ավագ շաբաթը

Ավագ երկուշաբթի` ցորենից ալյուր

Ավագ երեքշաբթի ` թանից կարագ

Ավագ չորեքշաբթի` չիկ, չիկ շաբաթ

Ավագ հինգշաբթի`

Ավագ ուրբաթ`

Արդյունքները կհրապարակվեն բլոգում, ենթակայքում և սոցցանցերում։

Աշխատանքային նախագիծ․մարտ

Դասարանական օրացույց

Ընթերցարան

Նախագծեր․

Աշխատանքային նախագծերն ըստ շաբաթների․

  • Աշխատանքային նախագիծ 04․03-08․03․2024
  • Աշխատանքային նախագիծ 11․03-15․03․2024
  • Աշխատանքային նախագիծ 18․03-22․03․2024
  • Աշխատանքային նախագիծ 25․03-29․03․2024

«Ձոն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլի 7
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ-պարտեզ

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Advertisement

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

  • Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային Paint,  Word ծրագրերով
  • Նկարում ենք մայրիկների դիմանկարները
  • Պատրաստում են տոնական բացիկներ
  • Խնամում են սենյակային բույսեր

Բովանդակություն

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա

  • Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)
  • Ռադիոնյութի թողարկում՝ նվիրված մայրիկներին, գարնանը

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկների պատրաստում(թղթային, էլեկտրոնային )
  • Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով)

Մայրենի լեզու + ստեղծականություն 

  • Տեսապատումների ստեղծում «Իմ Մայրիկը» թեմայով
  • Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ մայրիկներին, տատիկներին, քույրիկներին

Նախագծի ընթացքում նախատեսվող ճամփորդություններ։

«Տյառնընդառաջ»

Տերընդեզ` դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես:

Տյառնընդառաջի ծես, հարսանի՜ք, ծննդյա՜ն ծես իրականացրին հինգ -վեց տարեկաններն ու նախակրթարանի սաները🌾🥮
Հարսանիք խաղացինք, ծննդյան ծես նշեցինք, զարդարած ծառի ճյուղերը վառեցինք ու թռանք խարույկի վրայով👫🌾🔥
Ավելին` ֆիլմում

Ֆոտոշարն` իմ ֆեյսբուքյան էջում:

Ձիավարության, հիպոթերապիայի պարապմունքներ, շնասերի ակումբ

Մասնակիցները՝ երկարացված օրվա կազմակերպիչներ, ուսուցչի օգնականներ

Տևողությունը՝ հունվար — մայիս

Օրերը՝ 

1-ին խումբ (նոր մասնակիցներ) — երկուշաբթի, 11:00-13:00

Մասնակիցները առաջին փուլով կծանոթանան կրթահամալիրի ձիերին, շներին, կսովորեն խնամել, կերակրել, զբոսանել կենդանիների հետ, ձիավարել (հունվար-ապրիլ), երկրորդ փուլով կմասնակցեն հիպոթերապիայի պարապմունքների (մայիս-հունիս)

2-րդ խումբ (հին մասնակիցներ) — ուրբաթ, 11:00-13:00

Մասնակինցերը կշարունակեն յուրացնել ձիավարության, հիպոթերապիայի հմտությունները, կսովորեն ճանաչել շներին

Նախագծերը՝

Շնասերների ակումբ՝ հավաք — հանդիպում 2024

Կենդանաթերապիա և կենդանավարժություն

Մասնակիցները

Երկուշաբթի, նոր մասնակիցներ

1-ին խումբ — 11:00-12:00

  1. Թեհմինե Հարությունյան, Արևելյան դպրոց
  2. Անահիտ Նավասարդյան, Արևելյան դպրոց
  3. Գայանե Մնացականյան, Արևելյան դպրոց
  4. Քնարիկ Հակոբյան, Արևմտյան դպրոց
  5. Սյուզան Սարգսյան, Արևելյան դպրոց
  6. Աստղիկ Արսենյան, Արևմտյան դպրոց
  7. Շողիկ Սահակյան, Արևմտյան դպրոց
  8. Ալվարդ Անդրեասյան, Արևմտյան դպրոց
  9. Աննա Ղազարյան, Արևմտյան դպրոց
  10. Մադլեն Թերզյան, Արևմտյան դպրոց
  11. Սիրանուշ Պետրոսյան, Հյուսիսային դպրոց

2-րդ խումբ — 12:00-13:00

  1. Անի Ենգոյան, Արևմտյան դպրոց
  2. Ռոզա Մելիքյան, Հյուսիսային դպրոց
  3. Աննա Արմենակյան, Հյուսիսային դպրոց
  4. Ասյա Աբաջյան, Հյուսիսային դպրոց
  5. Ֆլորա Դավթյան, Հյուսիսային դպրոց
  6. Մերի Կարապետյան, Հյուսիսային դպրոց
  7. Մերի Գրիգորյան, Հյուսիսային դպրոց
  8. Նելլի Կարապետյան, Հարավային դպրոց
  9. Բելլա Մովսիսյան, Հարավային դպրոց
  10. Նարե Միրզոյան, Հարավային դպրոց
  11. Սուսաննա Ալոյան, Հարավային դպրոց
  12. Էմմա Աղաբաբյան, Արևմտյան դպրոց

Ուրբաթ, հին մասնակիցներ

2-րդ խումբ

  1. Ասյա Ծատրյան, Արևմտյան դպրոց
  2. Սիլվի Խաչատրյան, Արևմտյան դպրոց
  3. Գայանե Սարգսյան, Արևելյան դպրոց
  4. Ալինա Մարզումանյան, Արևելյան դպրոց
  5. Տաթև Մարգարյան, Հյուսիսային դպրոց
  6. Ասյա Աբաջյան, Հյուսիսային դպրոց
  7. Էմիլյա Սարգսյան, Հարավային դպրոց
  8. Գայանե Խաչատրյան, Հարավային դպրոց
  9. Նարե Միրզոյան, Հարավային դպրոց
  10. Իննա Ստեփանյան, Միջին դպրոց
  11. Անի Փանյան, Միջին դպրոց
  12. Նունե Ռաֆայելյան

Աշխատանքային նախագիծ․Փետրվար 2024

Աշխատանքային նախագծերն ըստ շաբաթների․

  • Աշխատանքային նախագիծ` 05․02-09․02․2024
  • Աշխատանքային նախագիծ` 12․02-16․02․2024
  • Աշխատանքային նախագիծ` 19․02-23․02․2024
  • Աշխատանքային նախագիծ` 26․02-01․03․2024

Դասարանական օրացույց

Ընթերցարան

Նախագծեր․

Տեառնընդառաջի ծես

Օրը՝ փետրվարի 13

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի բակ

Ժամը՝  

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, 5տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Նախապատրաստություն՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:

Խարույկը վառվելու է Հարավային դպրոց-պարտեզի բակում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):