Archive | Մարտի 2024

Մարտ ամսվա հաշվետվություն

Իրականացված նախագծեր և ամփոփումներ

«Ձոն» ուսումնական նախագիծ

Սուրբ Հարություն կամ Զատիկի ծես

Տեխնոլոգիական գործունեություն

Շրջակա միջավայրի խնամք

«Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագիծ

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Օրածեսիկը կազմակերպվում է շաբաթվա բոլոր օրերին, իսկ ծննդյան ծեսերի ժամանակ Օրածեսիկը կնվիրվի տվյալ հոբելյարին։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր ֆիքսված օրերը։  5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:   

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Մարտիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,Սուսաննա Ալոյան

«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

Զատկական բացիկներ

Մարտիկ․«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Խոհանոցային գործունեություն՝

Միջինքի ծեսը՝ Հարավային դպրոցում

«Միջինքի գաթա»

Ուսումնական ճամփորդություն՝

․․․․․

Մասնակցել եմ ՝

Առաջին բուժօգնության դասընթացներին

Ամփոփումներ՝

Մարտիկ․«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Այսօր 5-6 տարեկանների խմբում ստեղծագործական ստուգատեսային օր էր։

Սովորողների հետ պատրաստեցինք հետաքրքիր գունագեղ ինքնաշեն խաղ, որի ժամանակ սովորողները մի լավ ուրախացան, ներկեցին, լիցքաթափվեցին և խաղացին։ 

Ձվի արկղի թափոնը բաժանեցինք մասերի, հաշվեցինք, թե յուրաքանչյուրին քանի պայմանակն բլրակ է հասել։ Որոշեցինք ընտրել 4 հիմնական գույները՝ կարմիր, կապույտ, դեղին և կանաչ։ Սովորողները սկսեցին ներկել բլրակները։ Չորանալուց հետո սկսեցինք խաղալ մարզելով մեր գունային-տրամաբանակն ընկալումը։ 

Ստուգատեսի ընթացքը ներկայացված է տեսահոլովակի տեսքով։

Ֆիլմը`Մոնիկա Տոնոյանի

Սուրբ Հարություն կամ Զատիկի ծես

Անվանումը` Սուրբ Հարության կամ Զատկի ծես

Օրը`Ապրիլի 1-ին ժամը 11։00֊12։00։

Վայրը՝ Հարավային դպրոց

Մասնակիցներ՝  

5-6 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ

Նպատակը՝ 

Սուրբ Հարության տոնին ծանոթանալ, տանել ընտանիք և տարածել ազգային, եկեղեցական տոնը։ Դարձնել հասանելի, հասկանալի երեխային։

Խնդիրները՝

Ծեսի միջոցով հարթել մի շարք խնդիրներ։ Դրանք են` ծնող ընտանիք խնդիրները, սան ծես կապն ամրացնել։ Այնպես անել, որ նրանք կարողանան ծնողի հետ տարածել ծեսը ողջ էությամբ։

Զատկական խաղեր `

ձուպտտոցի,

ձուկռվոցի,

ձուգլորոցի։

Զատկական ասիկներ

  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկը առանց ձվի չի լինի:
  • Գժի համար ամեն օր Զատիկ է:
  • Զատկե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչե հատիկ է՜:
  • Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  • Հազարից մի օր Զատիկ է, էն էլ՝ նավակատիկ:
  • Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

Երգերն են

  • Օր պար
  • Զնգլիկ օրոճ
  • Կարկաչա
  • Գնացեք տեսեք
  • Ձարկ բոլոճիկ

Սուրբ Հարության ծեսից մեկ շաբաթ առաջ տոնում ենք Ավագ շաբաթը

Ավագ երկուշաբթի` ցորենից ալյուր

Ավագ երեքշաբթի ` թանից կարագ

Ավագ չորեքշաբթի` չիկ, չիկ շաբաթ

Ավագ հինգշաբթի`

Ավագ ուրբաթ`

Արդյունքները կհրապարակվեն բլոգում, ենթակայքում և սոցցանցերում։

3 Դաս ․ Վեջույթների վնասվածքներ․

Վերջույթի բարձրացում: Բարձրացնել տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) 1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։

Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ։ Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացնել վիրակապը ։ Այնուհետև վերքի վրա տեդադրել ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձև վիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապել։

Վիրակապը հանգուցել վերքի վրա։ Պարբերաբար ստուգել ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։

Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույն ծալման եղանակը։ Ծալվող տեղում տեղադրել փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապել վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապ տեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։

Տեսանյութը՝ Սոնա Ավետիսյանի

Աշխատակարգ` 18.03-22.03.2024թթ

Դասվար՝ Մոնիկա Տոնոյան

Սովորողներ

Մանկավարժության կենտրոն

Երթուղիների ցանկ՝ 2023-2024 ուսումնական տարի

Տեսանյութերի փաթեթ 2023-2024

Հեքիաթներ

5 տարեկանների ընթերցարան․ բանաստեղծություններ

Երաժշտական ուղեցույց 5, 6 տարեկանների համար

Դասարանական օրացույց 2023-2024

2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

 Բակային, ազգային, շարժուն խաղեր

«Մարտիկ»

Աշխատանքային նախագիծ․մարտ

Ընթերցարան

Մարտի ընթերցարան

«Ձոն» ուսումնական նախագիծ

«Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագիծ

18․03․2024թ Երկուշաբթի

19․03․2024 երեքշաբթի

20․03․2024թ․ չորեքշաբթի

21․03․2024թ․ հինգշաբթի

22․03․2024թ․ ուրբաթ

Զատկական բացիկներ

Սաները դասավորեցին իրենց աշխատանքային նյութերը: Ընտրեցին իրենց բացիկի գույնը, ձևը և սկսեցին աշխատել: Ամփոփեցինք Զատկական երգերով, ասիկներով։

Ֆիլմը` Մոնիկա Տոնոյանի

Աշխատակարգ` 11.03-15.03.2024թթ

Դասվար՝ ԼԻԼԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Սովորողներ

Մանկավարժության կենտրոն

Երթուղիների ցանկ՝ 2023-2024 ուսումնական տարի

Տեսանյութերի փաթեթ 2023-2024

Հեքիաթներ

5 տարեկանների ընթերցարան․ բանաստեղծություններ

Երաժշտական ուղեցույց 5, 6 տարեկանների համար

Դասարանական օրացույց 2023-2024

2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

 Բակային, ազգային, շարժուն խաղեր

«Մարտիկ»

Աշխատանքային նախագիծ․մարտ

Ընթերցարան

Մարտի ընթերցարան

«Ձոն» ուսումնական նախագիծ

«Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագիծ

11․03․2024թ Երկուշաբթի

12․03․2024 երեքշաբթի

13․03․2024թ․ չորեքշաբթի

14․03․2024թ․ հինգշաբթի

15․03․2024թ․ ուրբաթ

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

«Ձոն մայրիկ» նախագծի շրջանակներում այսօր գովեցինք մեր մայրիկներին, այնուհետև սաները պատմեցին իրենց մայրիկների մասին։ Յուրաքանչյուր սովորող հագավ իր աշխատանքային գոգնոցը։ Միասին  նախապատրաստեցինք սեղանները անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, անձեռոցիկ։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները սկսեցին նկարել իրենց մայրիկների դիմանկարները:

Տեսանյութ`