Archives

Ստուգարք

Հովսեփ Տոնեյանի բլոգ

Ապրիլի 26-ին ժամը՝ 12:00-13:15, Արևելյան դպրոցի մարզադահլիճում տեղի կունենա երկարացված օրվա կազմակերպիչների ստուգարք հանդիպում:

Առաջին բուժօգնության ցուցաբերումը յուրաքանչյուրիս քաղաքացիական և մարդկային պարտքն է՝ անկախ ընտրած մասնագիտությունից:

Առաջին բուժօգնությունը ճիշտ կազմակերպելու համար, երկարացված օրվա կազմակերպիչները իրենց 6 ժամյա վերապատրաստման, ինքնակրթության արդյունքում պետք է իմանան և կարողանան հետևյալը՝

1) Առաջին բուժօգնության, հրատապ գործողությունների կարևոր փուլերը
· Դեպքի վայրի զննում
· Իրավիճակի գնահատում և անվտանգության ապահովում
· Տուժածի զննում և ԱԲՕ ցուցաբերում

2Վիրակապական նյութեր և վիրակապեր .
Արյունահոսության 
· Արտաքին արյունահոսություն
· Ներքին արյունահոսություն
· Քթից արյունահոսություն
· Ինչու՞ առաջին օգնության ցուցաբերման ժամանակ չի կարելի վերքի միջից ինքնուրույն հանել օտար մարմինը։
· Բաց վնասվածքի դեպքում ինչի՞ մասին է հուշում արյունաբխումը։


3) Արյունահոսության տիպերը
· Զարկերակային
· Երակային
· Մազանոթային


4) Վեջույթների վնասվածքների տեսակները
· Անշարժացում
· Ուսագոտու և վերին վերջույթների անշարժացում
· Ստորին վորջույթների անշարժացում


5) Թունավորման տեսակները 
· Օձի կծածներ
· Կարիճների և միջատների խայթոցներ
· Ինցիֆալիտ տիզեր


6) Ջերմային խանգարումների տեսակները
· Ջերմային հյուծում
· Ջերմային հարված և արևահարություն
· Ցրտահարում
· Մարմնի ընդհանուր սառեցում (հիպոթերմիա)
· Այրվածքներ
· Այրվածքների դեպքում ինչո՞ւ չի կարելի օգտագործել կարագ, յուղ կամ այլ նման միջոցներ և ի՞նչ պետք է անել այդ դեպքում

Օգտակար հղումներ՝ կմաղք և  մկանտեսասահիկ

Կոտրվածքներ

Արյունահոսություն

Այրվածքներ

Թունավորման տեսակներ

Արյունահոսություն

Կան արյունոսություն 3 տեսակներ զարկերակային արյունահոսություն, երակային արյունահոսություն և մազանոթային արյունահոսություն:

  • Զարկերակային այրունահոսություն

 Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի, որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում:

  • Երակային արյունահոսություն

Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։

  • Մազանոթային արյունահոսություն

 Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։

Կան արյունոսություն 3 տեսակներ զարկերակային արյունահոսություն, երակային արյունահոսություն և մազանոթային արյունահոսություն:

  • Զարկերակային այրունահոսություն

 Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի, որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում:

  • Երակային արյունահոսություն

Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։

  • Մազանոթային արյունահոսություն

 Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։

Առաջին բուժօգնություն

Այսօր առաջին բուժօգնության հերթական սեմինարն էր։ Սեմինարի ընթացքում խոսեցինք օձերի,կարիճների,տիզերի խայթոցից առաջացած թունավորումների մասին։ Օրինակ կարիճի խայթոցի դեպքում տուժածի մոտ կարող է նկատվել այդ հատվածում այրող բնույթի ցավ,մաշկի կարմրություն և այտուց, թմրածություն, սրտխառնոց ,փսխում,գլխապտույտ։ 

Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժածին  պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը։ Այնուհետև վնասված հատվածը մաքրել սպիրտով, վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով,ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել և տեղափոխել հիվանդանոց։

Օձի  խայթոցի դեպքում պետք է սահմանափակել տուժածի շարժումները, հանել  բոլոր ճնշող իրերը: Պետք է սեղմել խայթած հատվածի շուրջը,որպեսզի թույնով ներծծված արյունը դուրս հոսի։ Այնուհետև մաքրել ջրով և դնել վիրակապ։Տուժածին պետք է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ։ Օձի խայթոցի դեպքում չի կարելի վերքից վերև լարան դնել,կտրվածք անել, սառույց դնել։

ֆիլմը՝ Սիրանուշ Պետրոսյանի

3 Դաս ․ Վեջույթների վնասվածքներ․

Վերջույթի բարձրացում: Բարձրացնել տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) 1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։

Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ։ Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացնել վիրակապը ։ Այնուհետև վերքի վրա տեդադրել ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձև վիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապել։

Վիրակապը հանգուցել վերքի վրա։ Պարբերաբար ստուգել ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։

Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույն ծալման եղանակը։ Ծալվող տեղում տեղադրել փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապել վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապ տեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։

Տեսանյութը՝ Սոնա Ավետիսյանի

2 Դաս ․ Վիրակապական նյութեր և վիրակապեր ․

Արյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։

Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմել վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումը սահմանափակելու նպատակով վերքը սեղմել ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրել ձեռքով կամ խնդրել տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրել առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրել։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայից հեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։

Տեսանյութը՝ Սոնա Ք․

1 Դաս․ Հրատապ գործողությունների փուլեր

-Դեպքի վայրի զննում,իրավիճակի գնահատում և անվտանգության ապահովում․

-Տուժածի զննում և ԱԲՕ ցուցաբերում․

Արյունահոսություն․

-Արտաքին արյունահոսություն

-Ներքին արյունահոսություն․

-Քթից արյունահոսություն․

Այսօրվա սեմինարից սովորեցինք՝
• Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
• Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
• Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածին։
Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը ։

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկ երկրորդային զննման ժամանակ։

ՆՇԱՆՆԵՐԸ

Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Դադարեցնել արյունահոսությունը։
Օգնել տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցնել կամ նստեցնել տուժածին։ Հանգստացնել տուժածին և սահմանափակել նրա շարժումները։
Անհրաժեշտության դեպքում ահազանգել շտապ օգնություն։
Վերահսկել տուժածի վիճակը, գրանցել տվյալները և ցուցաբերել համապատասխան օգնություն։

Առաջին բուժօգնության դասընթաց

Մասնակցիները՝ երկարացված օրվա կազմակերպիչներ

Տևողությունը՝ 6 շաբաթ, շաբաթական մեկ պարապմունք

Ամսաթիվ, ժամ՝ 

Փետրվարի 23՝ 12։00

Մարտի 1, 8, 15, 22, 29

1 Դաս․ Հրատապ գործողությունների փուլեր

-Դեպքի վայրի զննում,իրավիճակի գնահատում և անվտանգության ապահովում․

-Տուժածի զննում և ԱԲՕ ցուցաբերում․

2 Դաս ․ Վիրակապական նյութեր և վիրակապեր 

Արյունահոսություն․

-Արտաքին արյունահոսություն

-Ներքին արյունահոսություն․

-Քթից արյունահոսություն․

3 Դաս ․ Վեջույթների վնասվածքներ

-Անշարժացում․

-ուսագոտու և վերին վերջույթների անշարժացում․

-Ստորին վորջույթների անշարժացում․

4 Դաս ․ Թունավորումնոր․

Advertisement

-Օձի կծածներ․

-Կարիճների և միջատների խայթոցներ․

-Ինցիֆալիտ տիզեր․

5 Դաս․Ջերմային խանգարումներ․

-Ջերմային հյուծում․

-Ջերմային հարված և արևահարություն․

-ցրտահարում․

-Մարմնի ընդհանուր սառեեցում(հիպոթերմիա)․

-Այրվածքներ․

Մասնակցիների ցուցակ

Ամփոփում՝

https://aloyansusanna.edublogs.org/2024/04/01/2-%d5%a4%d5%a1%d5%bd-%e2%80%a4-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%a5%d6%80-%d6%87-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%ba-2/#:~:text=2%20%D4%B4%D5%A1%D5%BD%20%E2%80%A4%C2%A0%D5%8E%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D6%80%20%D6%87%20%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A5%D6%80%C2%A0%E2%80%A4,-1%20%D4%B1%D5%BA%D6%80%D5%AB%D5%AC%D5%AB%2C%202024