Archive | 16 Մարտի, 2024

3 Դաս ․ Վեջույթների վնասվածքներ․

Վերջույթի բարձրացում: Բարձրացնել տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) 1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։

Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ։ Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացնել վիրակապը ։ Այնուհետև վերքի վրա տեդադրել ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձև վիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապել։

Վիրակապը հանգուցել վերքի վրա։ Պարբերաբար ստուգել ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։

Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույն ծալման եղանակը։ Ծալվող տեղում տեղադրել փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապել վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապ տեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։

Տեսանյութը՝ Սոնա Ավետիսյանի