Archive | 21 Մարտի, 2024

Կաթնահունց

Բաղադրությունը — Շաքարավազ – 100 գ, ալյուր – 800 գ, ձու – 3 հատ, կարագ – 100գ, կաթ – 0.5 լիտր, չամիչ՝ ըստ ցանկության, խմորիչ – 1 թեյի գդալ, աղ, դարչին, վանիլ:

Պատրաստման եղանակը – Շաքարավազն ու ձուն լավ հարել, ավելացնել փափկեցրած կարագը:

Գոլ կաթի մեջ խմորիչը լցնել, ավելացնել աղը, դարչինը, վանիլը, խառնել եւ դա էլ ավելացնել նախորդ՝ շաքարավազային զանգվածին:

Այս ամենը անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը, թողնել 15-20 րոպե: Եթե խմորը փափուկ է, դարձյալ ալյուր ավելացնել, այնքան՝ մինչեւ ստացվի ձեռքերին չկպչող խմոր:

Թողնել հասունանա:

Նորից հունցել, հետո խմորը բաժանել 5 հավասար գնդերի: Ցանկության պարագայում ավելացնել չամիչ: Գնդերին տալ կլորավուն տեսք, ծածկել սրբիչով, թողնել 20-30 րոպե: Այնուհետեւ երեսներին ձու քսել եւ դնել ջեռոցը՝ 15-20 րոպե 2000-ի տակ: