Archive | 6 Մարտի, 2024

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

«Ձոն մայրիկ» նախագծի շրջանակներում այսօր գովեցինք մեր մայրիկներին, այնուհետև սաները պատմեցին իրենց մայրիկների մասին։ Յուրաքանչյուր սովորող հագավ իր աշխատանքային գոգնոցը։ Միասին  նախապատրաստեցինք սեղանները անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, անձեռոցիկ։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները սկսեցին նկարել իրենց մայրիկների դիմանկարները:

Տեսանյութ`

«Միջինքի գաթա»

Եկեղեցական օրացույցում առանձնահատուկ տեղ ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է պահեցողության շրջանը և կոչվում Միջինք: Կարևոր է իմանալ, որ պահքը այդ օրը չեն ընդհատում:

Ավանդույթ

Ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում տան ամենամեծ անդամը գաթա է պատրաստում, որի մեջ մետաղադրամ, ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ, լոբի կամ էլ փայտյա խաչ է դնում և այն կտրում են տան ամենափոքր անդամի մեջքին: Այնուհետև Գաթան բաժանում տան բոլոր անդամներին. Գաթայի մի կտոր բաժին է հասնում նաև անասուններին, հողին: Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը, լոբին կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է լինելու:

Միջինքի գաթան պատրաստում են 5-6 տարեկանները:

Տեսանյութ`