Ճամփորդություն դեպի Բուսաբանական այգի

Աշնանային տաք ու արևոտ օր էր, երբ ճամփորդեցինք դեպի Բուսաբանական այգի՝ վայելելու աշունն իր ողջ հմայքով։ Զբոսնեցինք խայտաբղետ տերևների, սաղարթախիտ ծառերի միջոցով,վազվզեցինք տեսնելու ծառից ծառ թռչկոտող սկյուռիկներին։ Տերևներով տեխնոլոգիական աշխատանք իրականացրեցինք։ Սեբաստացիական համախմբվածությամբ մաքրեցինք միջավայրը։ Սովորողները շատ լավ պատրաստվել էին։ Դպրոց վերադարձի ճանապարհին բոլորը շատ տպավորված էին,նույնիսկ այդքան քայլքից հետո հոգնածության նշույլ անգամ չէր նկատվում։ Իսկական ճամփորդ սեբաստացի 5 տարեկաններ՝ չէին տրտնջում, օգնում էին իրար, ուշադիր էին միմյանց նկատմամբ, քայլում էին խմբով, համախմբված։

Մանրամասն՝ տեսանյութում․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով