Archive | Դեկտեմբերի 2023

Հունվարիկ․լողի ստուգատես

Օրը՝ 25․01․2024

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,Սուսան Ալոյան

Մարզիչ՝ Անուշ Ղամբարյան

Նպատակ՝  Ձմեռային մարմնամարզական ստուգատեսի շրջանակում գրանցել սովորողների ձեռքբերած լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:

Նորմատիվներ՝

  •  մկրատաձև ոտքի շարժումներ
  • թիկունքով մկրատաձև ոտքի շարժումներ
  • շնչառության պահում ջրի տակ 2-4 վրկ.

Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ

Ամփոփում

«Հունվարիկ»  2024

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Օրածեսիկը կազմակերպվում է շաբաթվա բոլոր օրերին, իսկ ծննդյան ծեսերի ժամանակ Օրածեսիկը կնվիրվի տվյալ հոբելյարին։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր ֆիքսված օրերը։  5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:   

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Դեկտեմբերիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,Սուսաննա Ալոյան

Աշխատանքային նախագիծ․հունվար

Նախագծեր․

Աշխատանքային նախագծերն ըստ շաբաթների

Հանրակրթական դիջիթեք 2024

Ժամանակահատված՝ հունվարի 9-30-ը:
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Նպատակը՝

  • Թվային, մեդիա տեխնոլոգիաների ստուգատես
  • ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի յուրացում և ներկայացում,
  • Նոր համագործակցություններ

Նախագծի նկարագրությունը․

  • սովորողները կփորձեն լուսանկարել իրենց ուսումնական գործիքներով, պլանշետներով,լուսանկարչական սարքերով
  • կլուսանկարեն իրենց ձմեռային բակը,այգին
  • կներկայացնեն իրենց նկարները
  • Paint նկարչական ծրագրով դիջիգործիքների պատկերում, գունավորում

Հունվարիկ․ազգային խաղերի,ընկուզախաղերի ստուգատես

Օրը՝ 10․01․2024

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ 5տարեկանների խմբասենյակ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,Սուսան Ալոյան

Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Հիմնական ուղղությունները՝

  • ընկուզախաղեր
  • ազգային, ծիսական խաղեր

Նկարագրությունը՝
Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Մուկ–կատու
Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

Խնոցի-հարոցի— Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Advertisement

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև
պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը:

Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
    կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
    դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
    երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
    ուղղությամբ շարժելով:
  • Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:

Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով և կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում։

Ամփոփում

Աշխատակարգ`25.12.2023-29.12.2023

Դասվար՝ ԼԻԼԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Սովորողներ

Մանկավարժության կենտրոն

Երթուղիների ցանկ՝ 2023-2024 ուսումնական տարի

Տեսանյութերի փաթեթ 2023-2024

Դ.Բիսեթի հեքիաթներից

Հեքիաթներ

5 տարեկանների ընթերցարան․ բանաստեղծություններ

Երաժշտական ուղեցույց 5, 6 տարեկանների համար

Դասարանական օրացույց 2023-2024

2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

 Բակային, ազգային, շարժուն խաղեր

Ամանորյա ուսումնական նախագիծ

«Դեկտեմբերիկ» 2023

Շաբաթվա բանաստեղծությունը՝ 

Շաբաթվա հեքիաթը՝ Դ․Բիսեթ «Ճանապարհորդուհի Միրանդան»

Շաբաթվա երգերը՝  

 Ամանորյա ասիկներ, առած-ասացվածքներ, բարեմաղթանքներ, ամանորյա խաղեր

Ճաշ 

Երկուշաբթի 25.12.2023

Երեքշաբթի 26.12.2023

Չորեքշաբի 27.12.2023

Հինգշաբթի 28 21.12.2023

Ուրբաթ 29.12.2023

Ծիսական խոհանոց՝ ասիլ-վասիլներ․ամփոփում

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Այսօր Թարիրիայի մայրիկի օգնությամբ թխեցինք «Ասիլ Վասիլ»։ Սովորողները ալյուրով խաղացին,ամանորյա բարեմաղթանքներ ասացին,երգեցին,իսկ վերջում իրենց իսկ ձեռքերով պատրաստացին մարդուկին,և դրեցինք ջեռոց։ Անհամբեր էին,թե ե՞րբ են իրենց մարդում-թխվածքաբլիթները պատրաստ լինելու։ Թխելուց հետո զարդարեցին և համտեսեցին։

ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ուսումնական ճամփորդություններ՝ 

Տեսանյութերի փաթեթ 2023-2024

Մասնակցել եմ մարզական սեմինարներին՝

Մարզական սեմինար

Մարզական սեմինար֊հեծանվավարություն

Լողուսուցում՝

Յուրաքնչյուր հինգշաբթի՝ 12։20-14։00 այցելում ենք Արևմտյան դպրոցի փակ լողավազան։

Հունվարիկ․հեծանիվներով, ինքնագլորներով ստուգատես

Օրը՝ 17․01․2024

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,Սուսան Ալոյան

Նպատակը՝ Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:
Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ
  • Անվտանգության կանոնների պահպանում.

Ընթացքը.
Սովորողները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկներըՍտուգատեսը կսկսենք ուրախ նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Իրականացված նախագծեր և ամփոփումներ

Ճամփորդություններ

Ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես

Ճամփորդության վայրը՝ Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոց

Մասնակցել եմ մարզական սեմինարներին: