«Գարնանային ֆոտոպլեներ» ստուգատես

Օրը՝ 20.04.2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Հարավային դպրոցի հարակից տարածք

Պատասխանատուներ` Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ Գարնանային ֆոտոպլեների իրականացում, սովորողների լուսանկարելու կարողությունների և հմտությունների դիտարկում

Խնդիրները՝

  • Լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում

Ընթացքը
Մինչ ստուգատեսը սկսելը կխոսենք տարվա եղանակների, գարնան մասին, այնուհետև սովորողները կվերցնեն իրենց ուսումնական գործիքները, և կգնանք հարակից տարածք:
 Սովորողները կշրջեն, կլուսանկարեն այն ամենն, ինչը կապված է գարնան հետ: Երեկոյան ծնողները դասվարի էլ. հասցեին կուղարկեն սովորողների կատարած լուսանկարները:
Պլեների ընթացքում արված լուսանկարները կամփոփվեն դասարանական բլոգում:

Անհրաժեշտ պարագաները՝ ուսումնական պլանշետհեռախոս՝լուսանկարելու հնարավորությամբթվային ֆոտոխցիկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով