Archive | 11 Ապրիլի, 2023

Ինչպե՞ս ենք մտածում։ Ջոն Դյուի

«Մարդն աշխարհում տեսնում է այն, ինչ կրում է իր սրտում»․ Գյոթե։

Ինչպե՞ս ենք մենք մտածում։Մտածողությունը կարելի է սահմանել, որպես մտային մի մոդել, խոր արմատացած հավատալիքների և ենթադրությունների հավաքածու, որն ազդում է քո վարքի և որոշումների վրա: Մտածելու՝ դատելու կարողությունը, մարդու բնածին հատկություն է։ Կարծում եմ, յուրաքանչյուր միտք՝ լավ, կամ վատ ծագում է այն Ժամանակ, երբ տեսնում ենք, որևէ դրվագ, որևէ երևույթ։Միտքը՝ մի սարդոստայն է, ինչը կառավարում է մեր կյանքը։ Նեղ իմաստով միտքը նշանակում է որևէ հենքի վրա հիմնված վստահություն, այսինքն իրական կամ ենթադրյալ գիտելիք, որ դուրս է անմիջականորեն տրվածի սահմաններից:  Այն նշվում է որպես ինչ-որ բանի ընդունում կամ մերժում։

Յուրաքանչյուր ոք, ունի իր միտքը,կարծիքը։ Երեխաների մոտ միտքը ավելի ճկուն է։ Հիմնականում երեխաներն այն ինչ «մտքներին գալիս է» սկսում են անկեղծորեն բարձրաձայնել։