Archive | Մայիսի 2023

«Արզական, Նեղուցի վանք»․Բարձունքի հաղթահարման նախագիծ

Օրը՝  02.06.2023

Վայրը՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Ժամը՝ 09։30-16։00

Մեկնում ՝ 09։30

Վերադարձ ՝ 16։00

Continue reading

Համեղ թխվածքաբլիթ

Նպատակը  և  խնդիրները՝

 Զարգանում է երեխայի ստեղծագործական երևակայությունը

Երեխան ակտիվ գործունեությամբ նոր ինֆորմացիա է ձեռք բերում

Ձևավորվում և զարգանում են համագործակցային , խմբային գործունեության, իրար աջակցելու , հաղորդակցվելու ունակությունները

Կենցաղային կուլտուրա է ձեռք բերում(սպասքադրում , հիգիենա , խոհարարական ձևավորում )

Խոհանոցը յուրօրինակ լաբարատորիա է, զարգացման անփոխարինելի միջավայր:
Խոհանոցային գործունեությունն իր մեջ ներառում է գործունեության բոլոր ձևերը, այն խաղից աշխատանքին անցնելու գործընթաց է, վերջնական նպատակն այս գործունեության դեպքում հստակ է ու տեսանելի:
Խոհանոցում երեխան զբաղվում է մի գործողությամբ, որը հիմնված է նրա կենսափորձի վրա, նա դա կիրառելու հնարավորություն է ունենում, միաժամանակ ուշադիր հետևում է ընկերների գործունեություններին, յուրացնում նրանց փորձը :
Միասին աշխատելով , իրար աջակցելով , առաջացած խնդիրների լուծումները գտնելով՝ երեխաները միասնական արդյունք են ստանում . դա նպաստում է երեխաներ սոցալական զարգացմանը , հաղորդակցվելու , համագործակցելու փորձը են ձեռք բերում :
Մի շարք հմտություններ են մշակվում ՝
.  նպատակաուղղված աշխատելու
.  կենտրոնանալու, կենտրոնացված աշխատելու
.  աշխատանքի վերջնական արդյունքին հասնելու համա անհրաժեշտ քայլեր մշակելու և ձեռքբերելու:
.  ընկերներին օգնելու, աջակցելու հատկություննե են զարգանում:

Անհրաժեշտ մթերքներ՝

1-ձու

200 գրամ կարագ

ալյուր 430գ․

սոդա 1 թ․ գդալ

մածուն կամ թթվասեր 150գ․

Շաքարավազ 120 գ․

Տեսաֆիլմ `

Վայոց Ձորի ճամբարականների առաջին օրը

Հարավային դպրոց են ժամանել Արտավանի ճամբարականները: Ես և իմ աղջիկը հյուրընկալել ենք Միլենային:

Ճամբարականները շատ ուրախ են, ակտիվ և վայելում են ճամբարային օրը: Ճամբարականները լողացին, խաղացին խաղեր:

Երեկոյան Միլենայի հետ այգի գնացինք:

2023 թվականի ճամբարի մեկնարկը

Հարավային դպրոցում մեկնարկել է ճամբարային ուրախ, ակտիվ օրերը: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով(ուղիղ եթեր): Ճամբարի կարևոր բաղադրիչ է մարզական խաղերը, ճամբարականներն ինքնագլորներով և հեծանիվներով մրցույթներ խաղացին:

Continue reading

Ճամփորդությունների փաթեթ 2022-2023թթ

  1. Սեբաստացի ճամբարականների հեքիաթային օրը Ջրվեժում
  2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
  3. Գրքի տոնը «Էդիթ Պրիտ» հրատարակչությունում. ուսումնական ճամփորդության նախագիծ
  4. ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԱԴԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
  5. ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԶԱԿԱՆ, Ս․ ՆԵՂՈՒՑԻ ՎԱՆՔ
  6. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ՛
  7. Նախագիծ. «Համբարձման ծես»
  8. Բնապահպանական վրանային ճամբար Վաղաշենում
  9. Ճամփորդություն Ջրվեժի արգելոց
  10. Սեպտեմբերիկ. ճամփորդական+նկարչական պլեներ։ Նախագիծ, ամփոփում։
  11. Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում
  12. Այցելություն Խամաճիկների պետական թատրոն
  13. Այցելություն Պլանետարիում
  14. «Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես
  15. Այցելություն Երևանի պատմության թանգարան, զբոսանք աշնանային Երևանում
  16. «Ճամփորդում ենք Թումանյանով»
  17. ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ.ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԴԻՏՈՒՄ
  18. Աշխատանքային այց Գետաշենի միջնակարգ դպրոց
  19. «Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում․ բնագիտատեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում
  20. Ինքնագլորներով ստուգատես․ ամփոփում
  21. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
  22. Ճամփորդություն Մանկական երկաթուղի
  23. Այցելություն Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, քաղաքային թափառումներ
  24. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
  25. «Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատես
  26. Ճամփորդում ենք լուսանկարելով
  27. Արզական, Ս․ Նեղուցի վանք
  28. Ուսուցչի օրվան ընդառաջ դեպի Արագածի հարավային գագաթ (նախագիծ)
  29. Մանկավարժական արշավախմբային վրանային բաց ճամբար Արտավանում։ Օր առաջին լուսաբանում
  30. Մանկավարժական արշավախմբային վրանային բաց ճամբար Արտավանում։ Երկրորդ և երրորդ օրերի ամփոփում
  31. Մանկավարժական արշավախմբային վրանային բաց ճամբար Արտավանում
  32. ԱՐԱՅի ԼԵՌ

Սովորեցնող մեքենայի կարճ, ուրախ կյանքը: Ջոն Դյուի

Փոքր երեխաները, որոնք շփվում են մարդկանց հետ, որ խոսում են մեկից ավելի լեզուներով, կսովորեն խոսել այս բոլոր լեզուներով՝ սովորաբար առանց մեծ խնդիրների: Երեխաներն ավելի հեշտ են սովորում,քանի որ չեն վախենում սխալվելուց,չեն կաշկանդվում,ինչի շնորհիվ էլ սովորում են օտար լեզուն ավելի արագ։ իմ ութ տարեկան աղջիկը՝ սովորում է երրորդ դասարանում և հիմա օտար լեզուները շատ արագ սովորում է։Երբ ռուսերենի և անգլերենի համար տեսանյութ էինք նկարում՝ խոսու է բազում սխալներով և առանց կաշկանդվելու ինքն իրեն արագ շտկում է և անցնում առաջ։ Կարծում եմ մեծերի համար էլ սա պետք է շարժառիթ լինի՝ ինքնակրթվելու, սխալվելու, վախերը հաղթահարելու համար։

Ճամբարային աշխատակարգ 29․05-02․06․2023թ․

Ուսումնական 3-րդ շրջանի՝ փետրվարի ուղեցույց

5 տարեկանների խումբ․ Անուն Ազգանուն Հայրանուն

Դասվար՝ ԼԻԼԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2022-2023 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ

Նախագծեր՝ 2022-2023 ՈՒՍ․ՏԱՐԻ, ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՎԱՔ

5 տարեկանների ընթերցարան․ բանաստեղծություններ

Մայիսի ընթերցարան

Շուտասելուկներ

ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Երաժշտական ուղեցույց 5, 6 տարեկանների համար

«Հունիսիկ» 2023

Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ այստեղ

Մայիսի 15-31`Ճաշացանկ

Continue reading

Ուսումնական Ագարակում

Առավոտյան սովորողներն ուրախ-ուրախ եկել էին․ « Ընկեր Լիլիթ, մենք ձիերի համար շաքար և բանջարեղեններ ենք բերել»։ Նախաճաշեցինք և շտապեցինք «Ուսումնական Ագարակ»։ Կերակրեցին ագարակի բնակիչներին, ձիավարեցին՝ հաղթահարելով նրանց նկատմամբ ունեցած վախը։ Ձիավարությունն ունի թերապևտիկ նշանակություն։ Ձիու շարժումներն հատկապես բարենպաստ են հավասարակշռության մարզման, մկանների ուժեղացման, մկանների սիմետրիկ աշխատանքի և համակարգման համար։

Նկարաշար

Ինքնաշեն խաղ

Այսօր պատրաստեցինք ինքնաշեն մաթեմատիկական խաղ։ Այս անգամ ամրակներն օգտագործեցինք որպես խաղային գործիք։ Ընկեր Սուսաննայի օգնությամբ թղթի վրա փոքր խորհանարդներ նկարեցին և մեջը տարբեր թվաբանական գործողություններ դրվեցին։ Սովորողները դրանց պատասխան թվերը սոսնձեցին ամրակների վրա։ Ահա և խաղը պատրաստ է։ Արագորեն հաշվելով՝ ամրակներն ամրացրեցին թղթի: