Միջնակարգ դպրոցի մղձավանջը։ Ջոն Թեյլոր Գատո
Վերլուծություն։
Կմեկնաբանեմ այն միտքը,որ դպրոցի վրա մենք չափից շատ գումար ենք ծախսում։ Ես կարծում եմ, որ գումար ծախսելն էլ պետք է հիմնավորված լինի և իհարկե արդյունք էլ պետք է ունենա։
Կարծում եմ,որ երեխաներն ինքնուսուցմամբ համակարգչային գրագիտության մեջ ավելի մեծ բաների կարող են հասնել, ինչպես Շվեդիայի քաղաքացիների մոտ է ստացվել։ Շվեդիան՝ գեղեցիկ, առողջ, բարգավաճող և ժամանակակից երկիր, որը լավագույն համարում ունի այնտեղ արտադրվող յուրաքանչյուր արտադրանքի որակի առումով։ Ես էլ շվեդների նման կարծում եմ,որ չարժե վեց- յոթ տարեկանից մտնել դպրոցական ծանր ուսուցման մեջ, այդ տարիքում երեխան ինքնուրույն պետք է սկսի հետազոտել իրեն հետաքրքրող հարցերը։
Դպրոցական համակարգում պետք է բարեփոխումներ անել։ Եթե ուզում ենք, որ երեխան մտածի, ապա հենց մանկությունից նրան լուրջ պետք է վերաբերվենք, նրան պատասխանատվություն զգալ տանք` բաց խոսելով, ապահովելով նրա անհատական կյանքը և դաստիարակել հենց սկզբից լուրջ մտածելու ունակ մարդ։Այդ բարեփոխումները բոլոր դպրոցներում պետք է լինի, որպեսզի տեսնենք մեծ առաջընթաց և զարգացում մեր երկրում։