Archive | 2 Մարտի, 2023

Միջնակարգ դպրոցի մղձավանջը։ Ջոն Թեյլոր Գատո

Մանկավարժական ակումբ

Միջնակարգ դպրոցի մղձավանջը։ Ջոն Թեյլոր Գատո

Վերլուծություն։

Կմեկնաբանեմ այն միտքը,որ դպրոցի վրա մենք չափից շատ գումար ենք ծախսում։ Ես կարծում եմ, որ գումար ծախսելն էլ պետք է հիմնավորված լինի և իհարկե արդյունք էլ պետք է ունենա։

Կարծում եմ,որ երեխաներն ինքնուսուցմամբ համակարգչային գրագիտության մեջ ավելի մեծ բաների կարող են հասնել, ինչպես Շվեդիայի քաղաքացիների մոտ է ստացվել։ Շվեդիան՝ գեղեցիկ, առողջ, բարգավաճող և ժամանակակից երկիր, որը  լավագույն համարում ունի այնտեղ արտադրվող յուրաքանչյուր արտադրանքի որակի առումով։ Ես էլ շվեդների նման կարծում եմ,որ չարժե վեց- յոթ տարեկանից մտնել դպրոցական ծանր ուսուցման մեջ, այդ տարիքում երեխան ինքնուրույն պետք է սկսի հետազոտել իրեն հետաքրքրող հարցերը։

Դպրոցական համակարգում պետք է բարեփոխումներ անել։ Եթե ուզում ենք, որ երեխան մտածի, ապա հենց մանկությունից նրան լուրջ պետք է վերաբերվենք, նրան պատասխանատվություն զգալ տանք` բաց խոսելով, ապահովելով նրա անհատական կյանքը և դաստիարակել հենց սկզբից լուրջ մտածելու ունակ մարդ։Այդ բարեփոխումները բոլոր դպրոցներում պետք է լինի, որպեսզի տեսնենք մեծ առաջընթաց և զարգացում մեր երկրում։