Archive | 17 Փետրվարի, 2022

Արտասանում են 2.1 և 2.2 դասարանների երկարացված օրվա սովորողները

Կանաչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Հովհաննես Թումանյան

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՈՒՄՆԵՐԸ՝ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Մամիկոնյան Մարի

Այսօր մենք դասարանով այցելել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Այդ թատրոնում ես շատ եմ դիտել տարբեր ներկայացումներ։ Երբ ես շատ փոքրիկ էի, իմ սիրած հեքիաթը հենց «Պոչատ աղվեսն» էր։ Ամեն գիշեր մայրիկիս կամ տատիկիս խնդրում էի հեքիաթը ինձ համար կարդալ։

Հեքիաթի հիմնական հերոսը աղվեսն էր։ Մենք սովորեցինք և հասկացանք, որ չի կարելի առանց հարցնելու վերցնել ուրիշի իրը, դրա համար հետո պետք է պատասխան տալ։ Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ կալվորը օգնեց աղվեսին և ասաց․

— Ով աշխատի, նա կուտի։

Continue reading

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

WhatsApp Image 2020-02-18 at 22.56.25

Ընթացիկ նախագիծը՝ «Թումանյանական օրեր»

Մասնակիցներ՝ 2.1, 2.2 , 2.3 և 3.1 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Ժամկետը՝ Փետրվարի 17-ինժամը՝12:00-14:30

Երթուղի՝

Նպատակը՝ Թումանյանական օրեր նախագծիշրջանակներում «Պոչատ աղվեսը» ներկայացմանդիտում:

Եղանակը՝ +8’C, առանց տեղումների

Խնդիրները՝

  • Թումանյանի հեքիաթների տարբերակում թատրոնումներկայացման մեջ:
  • Բանավոր խոսքի զարգացումտեսածըլսածը վերապատմելումտքերը շաադրելու կարողության ձևավորում:
  • Ներկայացում դիտելու հմտություններիթատրոնում պահելուվարքագծիձ ևավորում:
  • Թիմային աշխատանքիկազմակերպումճամփորդությաննախապատրաստվելուկարողություններիձևավորում:

Նկարագրությունը

Սովորողները ուսումնասիրում են Թումանյանի ստեղծագործությունները, առանձնացնում, նկարում, ծեփում հեքիաթների սիրելի հերոսներին, փետրվարի 17-ինայցելումենԵրևանի Պետական Տիկնիկային Թատրոն՝ «Պոչատաղվեսը» ներկայացումըդիտելու: Ներկայացումը դիտելուցհետոսովորողներըկներկայացնենօրը՝պատումների,տեսանյութերիևռադիոնյութերիտեսքով:

Անհրաժեշտնյութեր՝թվայինմիջոցներ՝ֆոտոխցիկբջջայինհեռախոս, ուսապարկ, սնունդջուր

Նախապատրաստականաշխատանքներ՝

Սովորողները՝ Թումանյանի մասին

Թումանյանական ընթերցումներ

Թումանյանական ռադիոթողարկումներ

Արդյունքները կամփոփվեն տեսանյութերի, ռադիոնյութերի, սովորողների պատումների տեսքով, կներկայացվեն դասարանական բլոգում, դպրոցի ենթակայքում: