1 Դաս․ Հրատապ գործողությունների փուլեր

-Դեպքի վայրի զննում,իրավիճակի գնահատում և անվտանգության ապահովում․

-Տուժածի զննում և ԱԲՕ ցուցաբերում․

Արյունահոսություն․

-Արտաքին արյունահոսություն

-Ներքին արյունահոսություն․

-Քթից արյունահոսություն․

Այսօրվա սեմինարից սովորեցինք՝
• Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
• Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
• Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածին։
Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը ։

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկ երկրորդային զննման ժամանակ։

ՆՇԱՆՆԵՐԸ

Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Դադարեցնել արյունահոսությունը։
Օգնել տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցնել կամ նստեցնել տուժածին։ Հանգստացնել տուժածին և սահմանափակել նրա շարժումները։
Անհրաժեշտության դեպքում ահազանգել շտապ օգնություն։
Վերահսկել տուժածի վիճակը, գրանցել տվյալները և ցուցաբերել համապատասխան օգնություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով