Archive | 28 Հունվարի, 2024

Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային մարզական խաղեր խաղալու նպատակով ընկեր Ռոբերտի հետ այցելեցինք Ջրվեժ անտառապարկ։ Հունվարյան առատ ձյունը անտառապարկը վերածել էր մի գեղեցիկ հեքիաթի։ Սահեցինք, ձնագնդի խաղացինք,ձնանկարչություն արեցինք։ Հարկ եմ համարում նշել, որ սովորողների մոտ զարգացած է փոխօգնությունը, հոգատարությունը միմյանց նկատմամբ։ Սահելուց, ձնախաղից հետո սովորողները տաք-տաք թեյ խմեցին։ Չէին ցանկանում ետ վերադառնալ․«Ընկեր Լիլիթ, շատ լավ է այստեղ,կարող ենք էլի ու էլի սահել»։ Օրը  հագեցած էր ջերմ ու հաճելի ակնթարթներով: Սովորողները դպրոց վերադարձան բարձր տրամադրությամբ:

Աշխատանքային նախագիծ․Փետրվար 2024

Աշխատանքային նախագծերն ըստ շաբաթների․

  • Աշխատանքային նախագիծ` 05․02-09․02․2024
  • Աշխատանքային նախագիծ` 12․02-16․02․2024
  • Աշխատանքային նախագիծ` 19․02-23․02․2024
  • Աշխատանքային նախագիծ` 26․02-01․03․2024

Դասարանական օրացույց

Ընթերցարան

Նախագծեր․

Տեառնընդառաջի ծես

Օրը՝ փետրվարի 13

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի բակ

Ժամը՝  

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, 5տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Նախապատրաստություն՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:

Խարույկը վառվելու է Հարավային դպրոց-պարտեզի բակում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):

Փետրվարիկ․«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 28․02․2024

Ժամը՝11։00-12։00

Վայրը՝ խմբասենյակ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսան Ալոյան

Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.

Ընթացքը՝

  • Նախագիծն իրականացնելուց մի քանի օր առաջ կայցելենք Քոլեջի բուսաբուծության լաբորատորիա և տիկին Շողիկի օգնությամբ կընտրենք բույսերի կտրոններ, դասարան-լաբորատորիայի բնագիտական անկյունում կտրոնները կդնենք ջրի մեջ, և յուրաքանչյուր սովորող կհետևի իր ընտրած բույսի կտրոնի արմատակալման ընթացքին:
  • Ստուգատեսի օրը նախապես կընտրենք այն նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի կազմակերպման համար՝ տարբեր տարաներ, կտորներ, թելեր, ձևավորման պարագաներ, սոսինձ, տաք սոսինձ:
  •  Յուրաքանչյուր սովորող կձևավորի իր թաղարը:
  • Ձևավորելուց հետո կվերտնկենք մեր բույսերը:
  • Իսկ նախագծի ավարտին սովորողները ինքնաշեն թաղարներով բույսերը կնվիրեն մայրիկներին:

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում

Փետրվարիկ․«Թումանյանական մեդիաայբբենարան». մեդիատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 21․02․2024

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝խմբասենյակ

Նպատակը՝ «Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես. թումանյանական ընթերցարանների ստեղծում
Խնդիրները՝

  • Ստուգատեսի ընթացում ընթերցարաններ ստեղծելով՝ սովորողները կներկայացնեն մեկ ամսում յուրացրած կարողություններն ու հմտությունները,
  • Աշխատանքային գործիքից օգտվելու կարողությունների ներկայացում,
  • Թումանյանական ստեղծագործությունների ներկայացում հեղինակային նկարների միջոցով/ կնկարեն սիրելի ստեղծագործության հերոսին, ստեղծագործությունից դրվագ
  • ​Paint ծրագրով աշխատելու կարողությունների ներկայացում. նկարել, մուտքագրել
  • Իմացած տառերով բառեր կազմելու, մուտքագրելու կարողության ներկայացում

Ընթացքը՝

  • Խաղի միջոցով սովորողները կթվարկեն թումանյանական ստեղծագործությունների հերոսներին,
  • Paint համակարգչային ծրագրով կնկարեն սիրելի հերոսին, ստեղծագորությունը, ստեղծագործությունից դրվագ,
  • Յուրաքանչյուր նկարի մոտ կմուտքագրեն համապատասխան բառը, բառակապուկը և կկարդան:

Արդյունքում՝ յուրաքանչյուր սովորող կունենա իր թումանյանական ընթերցարանը:

Փետրվարիկ․«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես

Օրը՝

Ներկայացման սկիզբը՝ 

Մեկնումը՝

Ժամանումը՝

Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք

Ներկայացումը՝ Թումանյանի հեքիաթները

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսան Ալոյան

Նպատակը՝ Թումանյանական օրերի շրջանակում ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատեսի իրականացում

Խնդիրները, գործունեությունը

  • Վերհիշում ենք ճամփորդական կանոնները
  • Դպրոց-պարտեզից-թատրոն ճանապարհն անցնում ենք թումանյանական ընթերցումներով
  • Ներկայացման դիտում
  • Ռադիոթողարկում. օրվա տպավորություններ
  • Միասնական ընթերցումներ թատրոնի հարակից այգում
    «Ամպն ու սարը»
    «Քամին»
    «Շունը»
    «Առաջին ձյունը»
    «Փիսոն»

Նախապատրաստական փուլում ՝

Անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու ձայնագրել ռադիոհաղորդում «Կանոնները թատրոնում» վերնագրով: Ներկայացումը դիտելուց հետո ամփոփել ներկայացումից ու ճամփորդությունից ստացած տպավորությունները: Պատումները, ձայնագրությունները, ֆոտոշարքերը հրապարակել  սովորողների բլոգում, դասարանական բլոգում:

Ամփոփում

Փետրվարիկ․«Թումանյանական տիկնիկներ»․ տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 07․02․2024

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ խմբասենյակ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսան Ալոյան

Տեխնոլոգ՝ Աննա Թորոսյան

Նպատակը՝  Սովորողների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ընտրում են Հովհ․ Թումանյանի հեքիաթներից մեկը, որոշում, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը /թափոններ, շշեր, գդալներ, փայտ, կտոր, խցաններ․․․ /և միասին կպատրաստեն այլընտրանքային տիկնիկներ, որոնք կօգտագործեն թումանյանական հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:

Ամփոփում

 Փետրվարիկ․«Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ

Օրը՝ 31․01․2024
Ժամը՝ 11:00-12։00
Վայրը՝ երաժշտության սրահ
Մասնակիցներ՝  Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ 
Լիլիթ Մովսիսյան,Սուսան Ալոյան
Երաժշտության դաստիարակ՝ Ջուլի Ղազարյան
Նպատակը՝ Թումանյանական օրերի շրջանակում բերանացի ներկայացնել սեպտեմբեր֊փետրվար ամիսների ընթացքում սովորած թումանյանական և կոմիտասյան ստեղծագործությունները։

Խնդիրները՝

  • բերանացի ընթերցել թումանյանական ստեղծագործությունները.
  • «Ծիտը» հեքիաթի խաղ-բեմականացում
  • երգելու ընթացքում ռիթմիկ նվագակցել շրխկաններով, այլ գործիքներով

 Ստեղծագործությունները՝

  • «Ամպն ու սարը»
  • «Քամին»
  •  «Շունը»
  • «Առաջին ձյունը»

 Երգերը՝

  • «Կաքավի երգը»
  • «Արևների շարք»
  •  «Ձիուկը»

Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ

Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես դասարան-համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացնում են Թումանյանի ստեղծագործությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։

Ամփոփում

«Փետրվարիկ» 2024

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Օրածեսիկը կազմակերպվում է շաբաթվա բոլոր օրերին, իսկ ծննդյան ծեսերի ժամանակ Օրածեսիկը կնվիրվի տվյալ հոբելյարին։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր ֆիքսված օրերը։  5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:   

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Փետրվարիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,Սուսաննա Ալոյան