Archive | 7 Դեկտեմբերի, 2023

Այլընտրանքային նկարչություն․եղևնի

Նկարչությունը սովորողների ամենասիրած զբաղմունքներից մեկն է։ Նկարում ենք ոչ միայն մատիտներով և գունաներկերով, այլև՝ մատներով, տերևներով,փայտիկներով և այլն։ Այս անգամ նկարում ենք պատառաքաղով։ Նկարչական գործունեության ընթացքում օգտագործելով տարատեսակ առարկաներ՝ զարգանում է սովորողների երևակայությունը,գեղագիտական ճաշակը։ Արդյունում ստացվում են հրաշալի, գեղեցիկ և յուրօրինակ նկարներ։

ֆիլմը՝ Լիլիթ Մովսիսյանի

Ֆոտոշար

Ընտանեկան-հեռավար ամանորյա նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկանների ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 30-հունվարի 3

Կազմակերպումը՝ հեռավար-առցանց,ընտանեկան դպրոցներում

Նպատակը՝

  • սովորողներին ներգրավել ամանորյա նախապատրաստական աշխատանքներին
  • ամրապնդել դպրոց-ընտանիք կապը

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ավանդույթների,սովորույթների ներկայացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Փոխինձի պատրաստում

Ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Աիդա Պետրոսյանի ծննդյան օրը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նշում է «Ատամհատիկի» ծեսը։ Ծեսին պատրաստվում են բոլորը։ Այսօր սովորողների հետ պատրաստեցինք փոխինձ, գեղեցիկ փաթեթավորեցինք։ Վաղն այն կտանենք եկեղեցում կօրհնենք և կհյուրասիրենք։