Archive | 27 Օգոստոսի, 2023

Մանկավարժական ճամբար․ օգոստոս 2023

Օգոստոսի 28-30

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

Իմացումի հրճվանք» ծրագրի լաբորատորիա․ ավագ դպրոցի ընթերցասրահ

10։15՝ աշխատանք  Հարավային դպրոց-պարտեզում՝

Դասասենյակների պատրաստություն

  • Դպրոցների 2023-24 ուսումնական տարվա օրացույցների հրապարակում
  • Դասավանդողների անհատական աշխատաժամանակների, օրացույցների հրապարակում
  • Սեպտեմբերի նախագծերի հրապարակում

2023-2024 ուսումնական տարի

Թիվ 1 երթուղի։ Արարատյան խճուղի 36, Այնթափ, Նորագավիթի առաջին կանգառ, «Վարդանանք» ռեստորանի մոտ, Ն. Շենգավիթ 2-րդ փողոցի անկյուն, Շենգավիթ մետրոյի մոտ,   Մանանդյան փող. շինանյութի խանութի դիմաց, Շողակաթ հեռուստաընկերություն, Մայր դպրոց:

Continue reading

Դասարանական օրացույց 2023-2024

Սեպտեմբեր

  • Կրթական շքերթ 2023
  • «Ողջույն, ես …» ուսումնական նախագիծ
  • «Լողափնյա աշուն» ուսումնական նախագիծ
  • Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Այցելություն «Ուսումնական ագարակ»
  • Այցելություն ջերմոց-լաբորատորիա
  • Կոմիտասյան օրեր
  • «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ
  • «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Սեպտեմբերիկ» ստուգատես
  • Ծննդյան ծես
Continue reading

Կրթական շքերթ 2023

Օրը՝ 07.09.2023
Ժամը՝
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի ներքին բակ

Մասնակիցները՝ 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսաննա Ալոյան
Երաժիշտ՝ Ջուլի Ղազարյան
Համակարգումը՝ 2-5 տարեկանների լաբորատորիայի
Լուսաբանումը՝ Ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Continue reading

Սեպտեմբեր 2023

Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Հարավային դպրոց-պարտեզում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝
 Լիլիթ Մովսիսյան, Սուսաննա Ալոյան

Կրթական շքերթ 2023

Օրը՝ 07.09.2023
Ժամը՝
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի ներքին բակ

Մասնակիցները՝ 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսաննա Ալոյան
Երաժիշտ՝ Ջուլի Ղազարյան
Համակարգումը՝ 2-5 տարեկանների լաբորատորիայի
Լուսաբանումը՝ Ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Continue reading

«Սեպտեմբերիկ». Մարզառոդարիական ստուգատես

Օրը՝ 14.09.2023  
Ժամը՝ 11.00-12.00
Անցկացման վայրը՝ Հարային դպրոց-պարտեզի ներքին բակ
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ Մարմնամարզական հմտությունների ստուգատես
Խնդիրները՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Զույգով, խմբով աշխատելու հմտություն

Նկարագրություն
Հանդերձարաններում հագնել մարզահագուստը ( դասարանական գունավոր շապիկներ), մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Ուրախ նախավարժանք

Խաղ 1.
Մասնակիցները, փուչիկը ոտքերով պահած, ցատկելով շրջանցում են բուլավան, փուչիկը ձեռքում պահած՝ վազելով վերադառնում և փոխանցում են ընկերոջը։

Խաղ 2.

Սովորողները բաժանվում են երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբի առջև ինչ-որ հեռավորության վրա դրվում է օղակը։ Խաղացողը գլուխկոնծի է տալիս,վազքով հասնում օղակին,շրջանցում այն,ետ վերադառնում։Գալիս է հարվածում ընկերոջ ձեռքին,նա է շարունակում խաղը։

«Սեպտեմբերիկ». Հակաբացիլ նկարչական պլեներ բաց միջավայրում. ճամփորդական

Օրը՝
Ժամը՝ 11:00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսաննա Ալոյան
Թեման ՝«Հակաբացիլ նկարչական պլեներ» բացօթյա միջավայրում
Ունկնդրման երաժշտությունը՝ Հակաբացիլ Կոմիտաս 20 երգեր. երգելու, ունկնդրելու և ծանոթանալու համար-Հասմիկ Մաթևոսյան բլոգից
Նպատակը՝ ունկնդրել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և ստեղծագործել ներկերով

Խնդիրները`

Continue reading

«Սեպտեմբերիկ». հակաբացիլ Կոմիտաս` ազգային խաղերով

Օրը՝ 28.09.2023
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի ներքին բակ
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսաննա Ալոյան
Երաժշտության դաստիարակ՝ Ջուլի Ղազարյան

Հագուստը՝5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներով
Նպատակը՝ Կոմիտասյան օրերի շրջանակում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները, սովորողների երաժշտական, խաղային գործունեության  մեկամսյա  արդյունքները
Խնդիրները՝

Continue reading

«Լողափնյա աշուն» ուսումնական նախագիծ

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբեր
Իրականացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի լողափ
Մասնակիցները` 5 տարեկաններ

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ  բացօթյա լողավազաններում: 5 տարեկանների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:
Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են
պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Կարևոր են նաև լողափնյա խաղերը:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը: