«Փետրվարիկ». «Թումանյանական տիկնիկներ». տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 09.02.2023
Ժամը՝ 11:00
Մասնակիցները՝  Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Պատասխանատու՝ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ 
Մարիամ Մնացականյան
Նպատակը՝  Սովորողների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ընտրում են Հովհ․ Թումանյանի հեքիաթներից մեկը, որոշում, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը /թափոններ, շշեր, գդալներ, փայտ, կտոր, խցաններ․․․ /և միասին կպատրաստեն այլընտրանքային տիկնիկներ, որոնք կօգտագործեն թումանյանական հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:

Ստեղծագործությունների ցանկը՝

  • Հ. Թումանյան «Ծիտը»
  • Հ. Թումանյան «Փիսոն»
  • Հ. Թումանյան «Շունը»
  • Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
  • Հ. Թումանյան «Փիսիսկի գանգատը»

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով