Archive | 2 Փետրվարի, 2023

«Փետրվարիկ». «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ։ Ամփոփում

Այսօրվա ստուգատեսը նվիրված էր՝ Հովհաննես Թումանյանին:

Սովորողները ստուգատեսին ներկայացան, որպես դասարան-համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացրեցին Թումանյանի ստեղծագործությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։

Փետրվարիկ 2023

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Փետրվարիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան

Ամփոփումն՝ այստեղ:

Ամփոփումն՝ այստեղ:

Ամփոփումն՝ այստեղ:

Ամփոփումն՝ այստեղ:

«Փետրվարիկ». «Թումանյանական տիկնիկներ». տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 09.02.2023
Ժամը՝ 11:00
Մասնակիցները՝  Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Պատասխանատու՝ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ 
Մարիամ Մնացականյան
Նպատակը՝  Սովորողների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ընտրում են Հովհ․ Թումանյանի հեքիաթներից մեկը, որոշում, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը /թափոններ, շշեր, գդալներ, փայտ, կտոր, խցաններ․․․ /և միասին կպատրաստեն այլընտրանքային տիկնիկներ, որոնք կօգտագործեն թումանյանական հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:

Ստեղծագործությունների ցանկը՝

  • Հ. Թումանյան «Ծիտը»
  • Հ. Թումանյան «Փիսոն»
  • Հ. Թումանյան «Շունը»
  • Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
  • Հ. Թումանյան «Փիսիսկի գանգատը»

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում

«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես

Օրը՝ 
Ներկայացման սկիզբը՝ ժ. 
Մեկնումը դպրոցից՝  
Վերադարձը՝  
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Ներկայացումը՝ Թումանյանի հեքիաթները
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Նպատակը՝ Թումանյանական օրերի շրջանակում ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատեսի իրականացում

Խնդիրները, գործունեությունը

  • Վերհիշում ենք ճամփորդական կանոնները 
  • Հարավային դպրոց-թատրոն ճանապարհն անցնում ենք թումանյանական ընթերցումներով
  • Ներկայացման դիտում
  • Ռադիոթողարկում. օրվա տպավորություններ
  • Միասնական ընթերցումներ թատրոնի հարակից այգում

Մասնակիցներ՝

  1. Արիանա Մնացականյան
  2. Մարինա Խաչատրյան
  3. Նարեկ Կիրակոսյան
  4. Հասմիկ Ավետիսյան
  5. Արտակ Վերմիշյան
  6. Լեոն Գրիգորյան
  7. Արփի Սարգսյան
  8. Նորայր Ղազարյան
  9. Հարություն Պողոսյան
  10. Էրիկ Հովհաննիսյան
  11. Էլեն Մկրտումյան
  12. Մարիա Մկրտչյան
  13. Տիգրան Բաղդասարյան
  14. Արիանա Խաչատրյան

Նախահաշիվ.
Տոմսի արժեքը՝ 
Երթուղային ծառայություն՝

Վարորդ` 
Մեքենան` 
Հեռ.՝

«Թումանյանական մեդիաայբբենարան». մեդիատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 23.02.2023
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սեդա Խաչարյան, Սուսաննա Ալոյան
Անհրաժեշտ գործիքները՝
 անհատական թվային գործիք՝ նեթբուք, նոթբուք, պլանշետ
Նպատակը՝ «Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես. թումանյանական ընթերցարանների ստեղծում։
Խնդիրները՝

  • Ստուգատեսի ընթացքում ընթերցարաններ ստեղծելով՝ սովորողները կներկայացնեն մեկ ամսում յուրացրած կարողություններն ու հմտությունները,
  • Աշխատանքային գործիքից օգտվելու կարողությունների ներկայացում,
  • Թումանյանական ստեղծագործությունների ներկայացում հեղինակային նկարների միջոցով/ կնկարեն սիրելի ստեղծագործության հերոսին, ստեղծագործությունից դրվագ
  • ​Paint ծրագրով աշխատելու կարողությունների ներկայացում. նկարել, մուտքագրել
  • Իմացած տառերով բառեր կազմելու, մուտքագրելու կարողության ներկայացում

Ընթացքը՝

  • Խաղի միջոցով սովորողները կթվարկեն թումանյանական ստեղծագործությունների հերոսներին,
  • Paint համակարգչային ծրագրով կնկարեն սիրելի հերոսին, ստեղծագորությունը, ստեղծագործությունից դրվագ,
  • Յուրաքանչյուր նկարի մոտ կմուտքագրեն համապատասխան բառը, բառակապուկը և կկարդան:

Ամփոփում

«Փետրվարիկ». «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ

Օրը՝ 02․02․2023թ․
Ժամը՝ 11:00
Վայրը՝
 Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ 
Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյան
Նպատակը՝ Թումանյանական օրերի շրջանակում բերանացի ներկայացնել սեպտեմբեր֊փետրվար ամիսների ընթացքում սովորած թումանյանական և կոմիտասյան ստեղծագործությունները։

Խնդիրները՝

  • բերանացի ընթերցել թումանյանական ստեղծագործությունները.
  • «Ծիտը» հեքիաթի կրկներգի երաժշտական ներկայացում
  • երգելու ընթացքում ռիթմիկ նվագակցել շրխկաններով, այլ գործիքներով

 Ստեղծագործությունները՝

  • «Մի բաց նամակ ամենքին»
  • «Քամին»
  •  «Շունը»
  • «Առաջին ձյունը»
  • «Ծաղիկները»

 Երգերը՝

  • «Կաքավի երգը»
  • «Արևների շարք»
  •  «Ձիուկը»

Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ

Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես դասարան-համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացնում են Թումանյանի ստեղծագործությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։

Փետրվարի ընթերցարան

Ծիտը 

Ժողովրդական 

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Ծիտիկի օրոր

Հովհաննես Թումանյան

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.
Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Երեք խելոք

Հովհաննես Թումանյան

Երեք խելոք մի հին տաշտով,
Ավելն առան մըտան մեծ ծով։
Թե տաշտակը շատ դիմանար,
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։

Continue reading

Այցելություն Ջրվեժի անտառապարկ

Ամսաթիվ՝ 03.02.2023 թ.



Դասարան՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան


Մեկնում՝ 10:30 

ժամանում՝ 15:00

Նպատակը՝ Անտառպարկում իրականացնել ձմեռային մարզական խաղեր



Նպատակ՝

Continue reading