Archive | Հունվարի 2023

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո: Վերլուծություն

Գատոն լինելով ՝ անգլերենի և գրականության մասնագետ, սովորողներին ավելի խոր դասեր էր տալիս։ Նա պատմում էր մոլորակների շրջապտույտի մասին, մեծ թվերի օրենքի մասին և ստրկության մասին, դասավանդում էր գծագրություն, պար, մարմնամարզություն, երգչախումբ, սովորեցնում էր, թե իրենց ինչպես դրսևորեն անսպասելի հյուրերի հետ, նաև ինչպես վարվեն իրենց անծանոթ մարդկանց հետ, որոնց, հնարավոր է, էլ չհանդիպեն, սովորեցնում էր, թե ինչ անեն հրդեհի ժամանակ, սովորեցնում էր համակարգչային ծրագրավորման լեզուներ։

Գատոն յոթ առարկա է առանձնացնում ՝

1-ին առարկա` անհամակարգություն։

Ինդիանա նահանգի Դյուբուա քաղաքից Կետի անունով մի կին Գատոյին գրել էր. «Ո՞ր մեծ գաղափարներն են կարևոր փոքրիկների համար: Կետիի խոսքով երեխաները պետք է սովորեն ամեն ինչի փոխկապակցվածությունը և
տեղեկատվական պատկերը միասնական է պետք դարձնել»: Սակայն, Գատոն կարծում էր, որ Կետին սխալվում է: Նա, հենց առաջին դասը, որ տալիս էր երեխաներին,
անհամակարգության դասն էր:

2-րդ առարկա 
Տարանջատում

Գատոն սխալ է համարում երեխաներին դասարաններում համարակալելը, բայց ես կարծում եմ, որ այդ տարբերակով ավելի ճիշտ է, և այդ համարակալումն էապես չի ազդում երեխայի վրա:

3-րդ առարկա՝ անտարբերություն

3 -րդ առարկան` անտարբերությունը, շատ կարևոր է: Երբ դասի մեջ խորացած են լինում սովորողները, նրանց զանգի հնչելը շատ արագ շեղում է, և այն թեման, որ շատ բուռն կերպով քննարկվում էր, շատ արագ երեխաների կողմից մոռացվում է:

4-րդ առարկա՝ զգացմունքային կախվածություն

Չորրորդ դասը, զգացմունքային կախվածության դասն է: 

Գատոն, սովորեցնում էր երեխաներին, խոսքի ազատության, ինչը դպրսցներում չկա:

Վերլուծությունը` խմբագրվում է:

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո: 1,2,3.4-րդ մասեր

Խնդրեմ, ինձ պարոն Գատո կոչեք: Քսանվեց տարի առաջ, ավելի լավ ոչ մի տարբերակ
չունենալով, աշխատանքի անցա դպրոցում՝ որպես ուսուցիչ: Դիպլոմումս գրված է, որ ես անգլերենի և գրականության ուսուցիչ եմ, բայց դա ամենևին այն չէ, ինչով զբաղվում եմ:
Դասավանդում եմ ոչ թե անգլերեն, այլ սովորեցնում եմ երեխաներին այն, ինչը պետական դպրոցական համակարգը կարևոր և անհրաժեշտ է համարում, և պարգևների եմ արժանանում հենց այդ բնագավառում:

ԱՄՆ-ի տարբեր շրջաններում տարբեր ուսումնական պլաններ են գործում, երբեմն
դրանց բովանդակությունները խիստ տարբերվում են իրարից, բայց կա յոթ առարկա, որ ուսուցանվում են ամենուր՝ Հարլեմից մինչև Հոլիվուդ: Այդ առարկանները կազմում են իրական ազգային ուսումնական պլանը, որն ազդում է երեխաների վրա ավելի շատ, քան կարող եք պատկերացնել: Այնպես որ, ավելի լավ է իմանաք նրա էությունը: Անշուշտ, ազատ եք գնահատելու այդ առարկաները` ինչպես ուզում եք, բայց իմ ելույթում հեգնելու, հավատացեք, ես ամենաքիչն էի տրամադրված: Իրականում հենց դա էլ դասավանդում եմ, և ինձ դրա համար եք վճարում:
Ինքներդ դատեք:

Continue reading

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ 30.01-03.02․2023․

Դասվար՝  Սեդա Խաչատրյան

5 տարեկանների խումբ․ Անուն Ազգանուն Հայրանուն

2022-2023 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ

Փետրվարյան նախագծեր

Թումանյանական օրեր

Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Բարեկենդանի ծեսը »

3․01․2023 Երկուշաբթի

24․01․2023 երեքշաբթի

  • 11:00-12:00- Աշխատանքային նախագիծ դասվարի հետ
  • 13:40-14:00- Նախավարժանք
  • 14։00-15։00 Հեծանվավարություն
  • 15։00- 15։30— Ճաշ
  • 15:20-16:00- Լրացուցիչ կրթություն՝ կարատե և (Հարություն Պողոսյան, Էրիկ Հովհաննիսյան, Տիգրան Բաղդասարյան ), դաշնամուր (Արտակ Վերմիշյան )
  • 15։35 — 16։ 20 — Նկարչություն
  • 16։30- 16։45 -Դասարանի մաքրություն
  • 16:50-17:00- Սովորողների ճանապարհում

25․01․2023թ․, չորեքշաբթի

26․01․2023թ․, հինգշաբթի

  • 13:15-14:15- Լողուսուցում 
  • 14։25-15։00 — Մուլտֆիլմի դիտում
  • 15։00- 15։30- Ճաշ
  • 15:20-16:00- Լրացուցիչ կրթություն՝ կարատե և ( Հարություն Պողոսյան, Էրիկ Հովհաննիսյան, Տիգրան Բաղդասարյան ), դաշնամուր (Արտակ Վերմիշյան )
  • 15։35 — 16։ 30-Տեխնոլոգիական աշխատանք,«Ամանորյա զարդեր»
  • 16։30- 16։45 -Դասարանի մաքրություն
  • 16:50-17:00- Սովորողների ճանապարհում

27․01․2023թ․, ուրբաթ

  • 11:35-13:35- Աշխատանքային նախագիծ դասվարի հետ
  • 13:35-14:00 — Ձմեռային մարզական խաղեր
  • 14։00-15։00 — Պատրաստում ենք զվարճալի դիմակներ/«Բարեկենդանի ծեսը »
  • 15։00- 15։30- Ճաշ
  • 15։35 -16։ 25- Տեխնոլոգիական գործունեություն
  • 16։30- 16։45 -Դասարանի մաքրություն
  • 16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Փետրվարյան նախագծեր

Նախագծերը նախատեսված են 5-6 տարեկանների համար

Իրականացման տևողությունը՝ Հունվարի 30-մարտի 1

Նախատեսվող նախագծեր՝

Թումանյանական օրեր

Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Բարեկենդանի ծեսը »

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ»

Ուսումնական ճամփորդություն՝

Ստեղծագործություններ՝

Ամրապնդում ենք՝

«Շունը», «Փիսոն»,«Առաջին ձյունը», «Մի բաց նամակ ամենքին», «Ամպն ու սարը», «Լուսաբացին», «Քամին»

Նոր ուսուցանվող՝

«Իրիկուն»‚ «Էս էն է…»‚ «Կռունկներ», «Մարտը», «Արտուտիկ», «Բարեկենդանը»,  «Անհաղթ աքլորը»‚ «Անբան Հուռին»

Երաժշտական գործունեություն՝

«Թումանյանը երաժշտության մեջ» 

Ուրախ  օտար լեզու`համագործակցություն Վիկտորյա Հովսեփյանի և Աննա Գանջալյանի հետ

Ընթացիկ նախագիծ՝ «Ուրախ մեդիաայբբենարան»

Լող

Հեծանվավարություն

Թումանյանական օրեր

Ժամանակահատվածը՝ Փետրվար

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ

Նպատակը` Ծանոթացում Թումանյանական ստեղծագործություններին

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում

Լեզվագործունեություն

Continue reading

«Բարեկենդանի ծեսը »

Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը կրթահամալիրում»

Նպատակ՝

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիրներ՝

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում։

Մասնակիցներ՝

5-6 տարեկաններ

Continue reading

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

Սեբաստացիական ուսումնական օրացույցով հունվարի 9-31-ը ուսումնական երկրորդ շրջանն է՝ սեբաստացիական ձմեռային ճամբարը։

Աշխատանքային նախագծեր`

Հունվարիկ 2023 — Ալոյան Սուսաննա (edublogs.org)

Ճամփորդություն՝

Այցելություն Պլանետարիում

Մասնակցել եմ՝ մանկավարժական ակումբի սեմինարներին

Սովորեցրու քեզ մտածել: Էդվարդ դը Բոնո

Սովորեցրու քեզ մտածել: Էդվարդ դը Բոնո։ Վերլուծություն

Ապագայի թեքումով դպրոց

Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո

Մարզական ստուգատես

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Մարզական ստուգատեսը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է։

Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: 

Հարավային դպրոցի 5 տարեկանները մարզվում եմ և ցույց տալիս սովորած հմտությունները։

«Հունվարիկ». Լողի ստուգատեսի ամփոփում

5 տարեկաններն արդեն տիրապետում են լողի բոլոր կանոններին: Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվում են, հագուստները  ծալում և դնում  զամբյուղներում, հագնում  լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկներն ու ցնցուղ ընդունում։ Միասին  կատարում  մկանները տաքացնող նախավարժանք, որից հետո մտնում  ջուրը։

Սովորողներից` Նարեկը, առանց թևիկների և օղակի ազատ լողում է:

Ֆոտոշարն` իմ ֆեյսբուքյան էջում