Archive | 14 Նոյեմբերի, 2022

«Մուկն ու կատուն » մեր ազգայինը

Պահպանում և կրտսերներին ենք փոխանցում մեր ազգային խաղերը: Երկարացված օրվա ճամբարականները սովորեցրին 5 տարեկան ճամբարականներին` ազգային խաղեր: Մեծերը 5 տարեկաններին մի փոքր ոգևորելու համար խաղերի ժամանկ պարտվում էին:

Տեսաֆիլմ`

«Փոքրերի ու մեծերի եռուզեռը»

Համագործակցային նախագիծ, ազգային խաղեր

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարականներ և 5 տարեկաններ

Ժամանակահատվածը՝ Հոկտեմբեր-Նոյեմբեր

Նպատակը՝

Համագործակցային նախագծի իրականացում

Մասնակցություն հեղինակային մանկավարժության 17-րդ հավաքին

Ազգային խաղերի տարածում

Ընթացքը

Երկարացված օրվա ճամբարականները ազգային խաղեր են սովորեցնում 5 տարեկաններին և սկսում են միասին խաղալ։

Խաղերի նկարագրությունը

Գայլն ու ոչխարը

Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը`գայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթեգայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:

. Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է.

  • Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Մուկն ու կատուն

Սովորողներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սովորողները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սովորողներն  օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: