ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԽԱՂ

Անվանումը՝ Բարեկենդան -դերասանական խաղ

Նախատեսված է ՝ 2.1 և 2.2 դասարանների տարատարիք սովորողների համար:

Մասնակիցներ՝ 

Իրականացման տևողությունը՝ կարճաժամկետ:

Նպատակը՝ հեքիաթը սովորողների պատկերացումով ներկայացնել:

Խնդիրները ` խմբով աշխատելու կարողություն, մանր մոտորիկայի զարգացում, երևակայության զարգացում, խոսքի ազատ արտահայտում,դերասանական հմտությունների բացահայտում:

Նախագծի ընթացքում նախատեսվում է `այն սովորողներն ովքեր ծանոթ չեն ստեղծագործությանը ,հեքիաթը կարդալուց հետո դերասանական պատումի միջոցով կարողանան ավելի պատկերավոր ընկալեն ստեղծագործությունը:Իմ բլոգում հետաքրքիր վիդեո տարբերակով կներկայացնեմ ամփոփումը :

Միջավայրը ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հարավային դպրոց:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ՝ Հեքիաթի հղում:

Նախագծի իրականացման ընթացքը ՝

  • հեքիաթի ընթերցում
  • դերերի բաշխում
  • դասասենյակի վերածումը բեմական միջավայրի:

Արդյունքում կստանանք թատերական հմտություններ,երեխաների մոտ կբացահայտվի դերասանական կարողություններ:

Արդյունքների ամփոփումը` Հետաքրքիր ֆոտոպատումների ,վիդեոների տեսքով իմ բլոգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով