ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

Опубликовано 30.01.2022

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը։

Ընթերցանության նյութեր
Հովհաննես Թումանյան

«Բարեկենդանը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Անբան հուռին», «Սուտլիկ որսկանը»,  «Կացին ախպերը» ։

Բանաստեղծություններ

«Մի բաց նամակ ամենքին », «Կանաչ ախպեր», «Ծիտիկի օրորը»:

Գործողությունների ընթացքը

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից ինքնուրույն օգտվելու , տեղակատվություն ձեռք բերելու կարողություններ :

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը, ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, պլաստիլինով ստեղծում ենք

թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Ընտանեկան նախագծեր —Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական մեդիաներկայացումների փաթեթ ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Սուտասանը»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Բարեկենդանը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել:

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով