Զատկեզատիկ է․․․

Հարավային դպրոցի 5-6 տարեկանները նշեցին գարնանային գեղեցիկ տոներից մեկը՝ Զատիկը։ Նրանք պատրաստեցին գեղոցիկ Զատկական սեղան, երգեցին և ասեցին Զատկական ասիկներ։ Բակում խաղացին ձվակռիվ և համտեսեցին իրենց համեղ գունագեղ ձվիկները։

Գարնանային ֆոտոպլեներ

Օրը՝ 17.04.2024
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Հարավային դպրոցի ներքին բակ
ՊատասխանատուներՄոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ Գարնանային ֆոտոպլեների իրականացումսովորողների լուսանկարելու կարողությունների և հմտությունների դիտարկում

Խնդիրները՝

  • Լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում

Ընթացքը
Սովորողները կշրջեն բակումայգումկլուսանկարեն այն ամեննինչը կապված է գարնան հետ, ինչը հավանել են։ Երեկոյան ծնողները դասվարի էլհասցեին կուղարկեն սովորողների ստեղծած լուսանկարները:
Պլեների ընթացքում արված լուսանկարները կամփոփվեն դասարանական բլոգում:

Անհրաժեշտ պարագաները՝ուսումնական պլանշետ, հեռախոս՝լուսանկարելու հնարավորությամբ, թվային ֆոտոխցիկ։

Մարզական ստուգատես․ լող

Օրը՝ 11.04.2024
Ժամը՝ 11։45
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Լողի մարզիչ `Անուշ Համբարյան
Նպատակ՝  Գրանցել սովորողների ձեռք բերված լողի հմտությունները

Ընթացք` հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:

Նորմատիվներ՝

  • մկրատաձև ոտքի շարժումներ,
  • թիկունքով մկրատաձև ոտքի շարժումներ շնչառության պահում ջրի տակ 2-4 վրկ.

Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ

Լողավազանից օգտվելու կարգ

Ամփոփում

Ռոդարիական մարզական խաղեր

Օրը՝ 03.04.2024
Ժամը՝ 11.00 — 12։00
Վայրը՝ Հարավային դպրոց
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը՝

Մարմնամարզական հմտությունների ստուգատես

Խնդիրները՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Զույգով, խմբով աշխատելու հմտություն

Նկարագրություն

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը ( դասարանական գունավոր շապիկներ), մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Ուրախ նախավարժանք
Գլուխկոնծիների շքերթ
Խաղ 1. Գնդակով
Խաղ 2 օղակով
Խաղ 3․ Փուչիկով

Անհրաժեշտ գույք` գնդակներ, փուչիկներ, մարզական սպունգ, օղակ։

Ամփոփում

Հեծանվավարություն.ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝ 

  •  Սովորողների մոտ զարգացնել  հեծանիվ վարելու  հմտությունները և կարողությունները:
  • Նպաստել  առողջ ապրելակերպի զարգացմանը, ֆիզիկակական ակտիվության  և ճկունության զարգացմանը։

Ընթացքը՝

  • Նախ  սովորողների հետ իջնում ենք բակ, ապա հիշեցնում ենք հեծանվավարության կանոնները
  • Ընտրում ենք համապատասխան հեծանիվները, ապա նրանք բաժանվում են խմբերի և  սկսում են վարել 
  • Անհրաժեշտության դեպքում օգնում ենք սովորողներին

Արդյունքում՝

  • Սովորողը սկսում է ինքնուրույն հեծանիվ վարել
  • ավելի ճկուն և համարձակ է դառնում

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Նախագծի արդյունքները՝ 

Ապրիլ ամսվա նախագծեր

Ապրիլ ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Հարավային դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան

Ընթերցողական թափառումներ

Օրը՝ 24.04.2024
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Հարավային դպրոցի հարակից տարածք
ՊատասխանատուներՄոնիկա Տոնոյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ Սովորողների կարդալու կարողությունների ներկայացումգրանցում

Ընթացքը.
Սովորողները կշրջեն Հյուսիսային դպրոցի հարակից բակերումայգիներումկկարդան այն ամենն, ինչ գրված կտեսնեն իրենց շուրջ. շենքերի հասցեներխանութների անվանումներհայտարարություններ և այլն:

Արդյունքները կամփոփվենդասարանական բլոգում: