Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես 2023

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Ժամանակահատված՝ 09.01.2023-27.01.2023

Համագործակցություն՝  Աննա Թամրազյանի և հայրենագետ, բնագետ ջոկատի հետ

Նպատակը՝ Ուսումնական գործընթացում բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Խնդիրները

  • Դիտարկումներ, բնագիտական փորձերի իրականացում
  • Ուսուցողական խաղերի ստեղծում, փորձարկում 5-6 տարեկանների հետ
  • Ռոբոտների, լեգոների հավաքածուների ներկայացում։

Աշխատանքային ուղղություններ՝

  • Բնագիտական փորձերի իրականացում
  • Ռոբոտների, լեգոների հավաքածուների ներկայացում
  • Սեղանի խաղեր —  ստուգատեսի շրջանակում սովորողները կներկայացնեն այնպիսի հետաքրքիր, ուսումնական խաղեր, որոնք խաղում են տանը։
  • Դասարանը՝ ջերմոց-լաբորատորիա — դդմի սերմերի տնկում, խոշորացույցով դիտարկումներ, արդյունքերի գրանցում

Օգտակար ռեսուրսներ՝

Բնագիտական փորձերի շարք

Արդյունք՝ դասարանական բլոգում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով