Մանկավարժական արշավախմբային վրանային բաց ճամբար Արտավանում։ Երկրորդ և երրորդ օրերի ամփոփում

Ըստ նախագծի,տիար Բլեյանի հետ ճամփորդեցինք դեպի՝ Հայելի լիճ։

Ճամփորդությունը լի էր բացահայտումներով։ Բարձունքը հաղթահարեցինք և հասանք Հայելու լիճ։ Բարձունքից տեսարանն անասելի գեղեցիկ էր։

Մեզ ուղեկցում էր Արտավանի փոքրաքանակ դպրոցի սովորող՝ Արտյոմը և պատմում էր տարածքի մասին։ Խոսեցինք նաև դպրոցի կարիքների մասին։ Արտյոմը, համեստորեն երկու կարիքի մասին խոսեց, ըստ Արտյոմի դպրոցն ունի գույքի և սպորտ դահլիճի վերանորոգման կարիք։

Ժամը 15:00 ին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայքի քաղաքապետ Մխիթար Մաթևոսյանի, Արտավանի համայնքի ներկայացուցիչ Ատոմ Վարդանյանի, Վայքի հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանի, Վայքի հիմնական դպրոցի փոխտնօրեն Հայարփի Մարգարյանի մասնակցությամբ։

Երեկոյան կազմակերպեցինք մանկավարժական քննարկում խարույկի շուրջ և  պարերգերի ուսուցում։

Վրանային ճամբարի վերջին օրը կազմակերպեցինք շրջակա միջավայրի մաքրում և վրանային ճամբարը հանձնեցինք ։

Ճամփորդության շնորհիվ ունեցանք հայրենագիտական նոր բացահայտումների մեծ պաշար,որը կփոխանցենք սովորողներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով