Առօրյա գործունեության մաս է կազմում ամենօրյա խնամքը` հավաքում ենք դպրոցի տարածքի աղբը, խնամում և ջրում ենք բակ-պարտեզի բերքատու ծառերը, կանաչապատ լանջերը , ծաղիկների սերմեր ցանում, աճեցնում և բազմացնում ենք:
Ֆոտոպատում
Առօրյա գործունեության մաս է կազմում ամենօրյա խնամքը` հավաքում ենք դպրոցի տարածքի աղբը, խնամում և ջրում ենք բակ-պարտեզի բերքատու ծառերը, կանաչապատ լանջերը , ծաղիկների սերմեր ցանում, աճեցնում և բազմացնում ենք:
Ֆոտոպատում
Ճամբարային օրերն անցկացնում ենք համեղ խաղեր կազմակերպելով: Այս անգամ խաղացինք ձմերուկ ուտոցի: Ձմերուկն ուտում ենք առանց ձեռքերի:
ֆոտոպատում`
Սեբաստացի ճամբարականներն այսօր մեծ ոգևորությամբ եկել էին ճամբար, ճամբարի երկրորդ օրը նախատեսել էինք այցելել կրթահամալիրի տեխնոպարկ: Հարավային դպրոցից քայլքով գնացինք դեպի Մայր դպրոց: Մայր դպրոցում շրջայցից հետո շարժվեցինք դեպի տեխնոպարկ:
Հատուկ շնորհակալություն ընկեր Գնելին և ընկեր Արմինեին, ճամբարականներին մանրամասն ամեն ինչ բացատրելու և տարբեր գործունեություններում ներառելու համար:
Ավելին` ֆիլմում
Ամառային լողափնյա ճամբարն են վայելում սեբաստացի ճամբարականները:
Տեսե´ք, ի՜նչ ուրախ են լողում, ի՜նչ հավես ջրային խաղեր են խաղում: Իսկական ամառային հրճվանք է:
Ճամբարականների օրը հագեցած էր տարբեր զբաղմունքներով` լող, լողափնյա տարբեր խաղեր, գուաշով աշխատանք, բույսերի խնամք:
Հրապարակվել է նաև իմ ֆեյսբուքյան հարթակում
Ամառային ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր ցանկանում են ստեղծագործել, իրենց արձակուրդային ազատ ժամանակը հարստացնել, ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել, ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել:
Ճամբարականների մոտ զարգացնել աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։
Գործունեությունը՝ երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, կերպարվեստ, լող, հեծանվավարություն, շախմատ, ուրախ մաթեմատիկա, ազգային խաղեր, խոհանոցային և տեխնոլոգիական գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:
Ճամբարի տևողությունը՝08.07-12.07․2024թ
Վայրը՝ Հարավային դպրոց
Հասցե՝ Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոսահամար՝ 010 73 61 00
Դպրոցի էլ. հասցե՝ himnakan@mskh.am
Ջոկատավար՝ Սուսաննա Ալոյան էլ. հասցե՝ susanna-aloyan@mskh.am
Հեռախոս՝ +374.96.883.881(viber, WhatsApp)
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ
Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն
Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։
Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`
Ճամբարական մասնակցին անհրաժեշտ իրեր՝
Ամեն օր նկարում ենք թրենդային ռիլս,հետաքրքիր վիդեոներ ճամբարի առօրյայից, գեղեցիկ ֆոտոշութեր,յուրաքանչյուր ճամբարական կունենա իր անհատական ֆոտոները,որոնք կհրապարակվեն (ծնողի թույլտվությամբ) ֆեյսբուքյան հարթակում և իմ բլոգում ։
08.07․2024թ երկուշաբթի
09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:25-10:10_Առավոտյան նախավարժանք
10:15-11:10- Հեծանիվներով ու ինքնագլորներով բացօթյա մարզումներ
11:15-11:30- Նախաճաշ
11:30-12:30- Լող
12:30-13:30- Գլաքարերի վրա նկարչություն
13:30-14:40- Խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք մրգային կոնֆետներ
14:40-15:00 — Ճաշ
15:00-16:00- Ընթերցանություն
16:00-16:30- Ճամբարական տարածքի մաքրում
16:00-17:00- Ճամբարականների տուն ճանապարհում։
09.07․2024թ Երեքշաբթի
09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
10։00-10։30-Նախաճաշ
10:30-11:15-Լող
12։00-14։00- Այց Տեխնոպարկ
14:00-14:30- Ճաշ
14։40-16։00-Ջրային խաղեր
16:00-17:00-Տարածքի մաքրում, ճամբարականների տուն ճանապարհում։
10.07․2024թ Չորեքշաբթի
09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:30-11։00- Լող
11։00-11:30-Նախաճաշ
12:20-13:20- ֆոտո, ռիլս նկարահանումներ
13:30-14:30- Լող
14:30-15:00- Ճաշ
15:00-16:00- Երկրագործական աշխատանք
16:00-17:00- Ճամբարականների տուն ճանապարհում
11.07․2024թ Հինգշաբթի
09:00-09:20-Ճամբարականների ողջունումևհաշվառում
09:40-11:00- Հեծանիվներով ու ինքնագլորներով բացօթյա մարզումներ
11:00-11:20- Նախաճաշ
10։20-14։00- Լող
14:00-14:30- խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք պիցցա
14:30-15:00-Ճաշ
15:00-16:00- Տեսաֆիլմերի դիտում, քննարկում
16:00-16:25- Ճամբարի տարածքի մաքրում
16:0017:00- Ճամբարականների տուն ճանապարհում ։
12.07․2024թ Ուրբաթ
09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:25-11:00- Ինտելեկտուալ խաղեր /լոտո,շախմատ,այլ կերպ/
11:00-11:30- Նախաճաշ
11:40-13։00- Այց Ուսումնական Ագարակ
13։30-14։00- Լող
13:30-14:45- Մրգային ֆրեշների պատրաստում
14:45-15:15 –Ճաշ
15:15-16:15- Զրույց ճամբարի մասնակիցների հետ. «Մեկ շաբաթյա ճամբարային ձեռքբերումներս»․ լուսաբանում բլոգում
16:15-16:30- Ճամբարի տարածքի մաքրում
16:00-17:00- Ճամբարականներիտունճանապարհում ։
Օրը՝ 12.07.2024թ
Ժամը՝
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ճամբրականներ
Վայրը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ագարակ
Նպատակ՝
Ֆիզիկական ակտիվության պահպանում, ձիավարություն, կենդանիների կերակրում։
Խնդիրներ՝
Նախապատրաստական աշխատանք՝
Համացանցից կգտնենք տեղեկություն ձիերի, շների, թռչունների մասին:
Խոհանոցում նախապես կտեսակավորենք սննդի մնացորդները՝ բանջարեղեն, միրգ, հաց, որ մեզ հետ տանենք Ագարակ՝ կերակրելու կենդանիներին:
Նախագծի ընթացք՝
Քայլքով կգնանք Ագարակ: Ճամբարականները կստանան անհրաժեշտ տեղեկատվություն կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին: Ագարակում կկերակրենք կենդանիներին, կծանոթանանք և կձիավարենք։