Տևողությունը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ
Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:
Խնդիրները՝
- Հասկանալ, բերանացի անել Կոմիտասյան երգեր
- Ունկնդրել երաժշտություն, նկարել դրա ներքո
- Երգերը ներկայացնել ընտանիքում ՝ ներգրավելով ընտանիքի անդամներին
- սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
- Երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
- Երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
- Ստեղծագործական երևակայության զարգացում,
- Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում (տիկնիկներ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն),
- Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում,
- Մարզական խաղերի միջոցով՝ մարզական կարողությունների ցուցադրություն,
- «Սովորող-սովորեցնող» նախագծով՝ կոմիտասյան երգերի, ստեղծագործությունների խաղ-ուսուցում։
Նպատակը՝
- Երաժշտական հմտությունների ու կարողությունների զարգացում։
- Պարերգերի խաղ-ուսուցում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
- Մեդիահմտությունների զարգացում:
Ստեղծագործությունները՝