Սեպտեմբերյան առաջին ստուգատեսային հինգշաբթին տոնական էր։ Հինգ տարեկաններն եկել էին շատ բարձր տրամադրությամբ, ուրախ-զվարթ, փուչիկներով։ Մի քանի օր էր, ինչ պատրաստվում էինք շքերթին՝ ցանկանալով սիրուն ներկայացնել յուրացրած երգերն ու բանաստեղծությունները։ Ընկեր Ջուլիի օգնությամբ ծափերով հավես ռիթմիկ ֆլեշմոբ արեցինք, երգեցինք, պարեցինք, միասնական երազանք պահեցինք՝ փուչիկները օդ բաց թողնելով։ Սովորողների հետ խոսել էինք այն մասին, որ մեր բոլոր երազանքներն մի օր իրականություն են դառնալու, մշտապես պետք է երազել։ Այս ամենից հետո մեզ սպասում էր լողի հրճվանքն ու համեղ հյուրասիրությունը։
Ֆոտոշարն՝ այստեղ։