Archive | 10 Օգոստոսի, 2023

Լողափնյա ճամբար 21․08-25․08․2023

Ամառային ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր ցանկանում են ստեղծագործել, իրենց արձակուրդային ազատ ժամանակը հարստացնել, ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել, ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել: 

Ճամբարականների մոտ զարգացնել աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Գործունեությունը՝ երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, կերպարվեստ, լող, հեծանվավարություն, շախմատ, ուրախ մաթեմատիկա, ազգային խաղեր, խոհանոցային և տեխնոլոգիական գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Ճամբարի տևողությունը՝ 21.08-25.08
Վայրը՝ Հարավային դպրոց
Հասցե՝ Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոսահամար՝ 010 73 61 00

Դպրոցի էլհասցե՝ himnakan@mskh.am
Ջոկատավար՝ Սուսաննա Ալոյան էլհասցե՝ susanna-aloyan@mskh.am
Հեռախոս՝ +374.96.883.881(viber, WhatsApp)
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներերևանցիԵրևանում հյուրմարզերից դիմող սովորողներ
Ճամբարական մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկհագուստլողազգեստ
  • արևապաշտպան քսուկգլխարկակնոց, հողաթափ
  • խաղեր՝ գնդակպարանդոմինոխաղաքարտեր
  • անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկհեռախոս
  • ջուր

Ամեն օր նկարում ենք թրենդային ռիլս,հետաքրքիր վիդեոներ ճամբարի առօրյայից, գեղեցիկ ֆոտոշութեր,յուրաքանչյուր ճամբարական կունենա իր անհատական ֆոտոները,որոնք կհրապարակվեն (ծնողի թույլտվությամբ) ֆեյսբուքյան հարթակում և իմ բլոգում ։

Continue reading

Երևանյան թափառումներ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ճամբարականներ

Վայր՝ Անգլիական այգի, երևանյան շատրվաններ

Օր՝ Օգոստոսի 23

Ժամ՝ 10։00-14։00

Պատասխանատու` Սուսաննա Ալոյան

Վարորդ՝ Կարեն Գարամյան

Տեղերի քանակ՝ 14

Մակնիշ` Գազել 37 OA 773

Նպատակ և խնդիրներ`

  • Իրականացնել թափառումներ գեղեցիկ Երևանում
  • Տարբերակել գեղեցիկն ու խնամվածը
  • Քայլք դեպի Երևանի 2800 ամյակին նվիրված այգի, ջրային խաղեր, պաղպաղակի համտես։

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում
  • Քայլարշավ
  • Ամփոփում

    Ճամբարական մասնակցին անհրաժեշտ իրեր՝
  • Հարմար ուսապարկհագուստ
  • արևապաշտպան քսուկգլխարկակնոց, հողաթափ
  • խաղեր՝ գնդակպարան
  • անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկհեռախոս
  • ջուր

Ընթացքը՝

Ծանոթանում են փողոցի անուններին`տեղանքին, ջրային խաղեր, ֆլեշմոբեր։

  • Իրականացնելու ենք լուսանկարչական պլեներ:


    Ֆինանսական հաշվարկ
    Սովորողներից հավաքվող գումար՝ 1000դրամ
    Վարորդին վճարվող գումար՝ 9000 դրամ

    Ամփոփում՝ 
    ճամբարականները կգրեն ճամփորդապատում բլոգում, կտեղադրեն նկարներ և կպատրաստեն տեսաֆիլմ։
  • Ուսումնասիրում ենք այգին, քաղաքի փողոցները

Մասնակիցներ`

1.Բայրամյան Ալեն

2.Հակոբյան Կամիլա

3.Հակոբյան Կարոլինա

4.Էվոյան Ռոբերտ

5.Ներսիսյան Հրաչյա

6.Մկրտչյան Մարիա

7.Անտոնյան Յանա

8.Լիա Բադոյան

9.Բաբաջանյան Ալիսա