Ճամբարային խաղեր

Ճամբարականները խաղում են շախմատ կամ Ճատրակ, երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։

Խաղի կանոններն են՝ Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար, մեկ արքա մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Խաղի սկզբում խաղաքարերը դասավորում են խաղատախտակի հակադիր կողմերում՝ իրար դիմաց։ Խաղաքարերը կարող են նահանջել,գրոհել և պաշտպանել միմյանց։ Հակառակորդի կողմից խփված խաղաքարը դուրս է մնում խաղից։ Խաղաքարերից ամենահզորները նավակը և թագուհին են։ Ձին միակ խաղաքարն է, որն իզորու է թռչել մյուս խաղաքարերի վրայով։ Հասնելով խաղատախտակի հակառակ կողմի վերջնագծին, զինվորը կարող է փոխակերպվել ցանկացած ֆիգուրի(բացառությամբ արքայի)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով