Բակային խաղեր։ Ճամբարային առաջին օր

Սեբաստացի Ճամբարականները մասնակցեցին բակային խաղերին ։ Ճամբարականները խաղացին՝ Գործնագործ և Անուն գոռոցի ։

Գործնագործ -խաղի կանոններն են-երկու խաղացող կանգնում են հրապարակի երկու ծայրերում: Մյուս խաղացողները գտնվում են կենտրոնում: Ծայրերում կանգնած խաղացողների պարտականությունն է գնդակով հարվածել կենտրոնում գտնվող մասնակիցներին, իսկ նրանք իրենց հերթին պետք է ամեն կերպ խուսափեն գնդակից: Երբ կենտրոնում միայն մեկ խաղացող է մնում, ապա նա գնդակից պետք է խույս տա այնքան անգամ, որքան որ տարեկան է: Եթե նա կարողանում է հաղթահարել դա, բոլոր դուրս մնացած մասնակիցները ետ են վերադառնում:

Անուն գոռոցի – Երեխաները կանգնում են շրջանագծով, մեկը ՝ կենտրոնում՝գնդակով: Կենտրոնական երեխան, բարձր վերև գցելով գնդակը, բղավում է մասնակիցներից որևէ մեկի անունը: Մյուսները փախնում են, իսկ իր անունը լսած երեխան պետք է բռնի գնդակը և գնդակի հարվածներով խաղից հանի մասնակիցներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով