Այսօր 5-6 տարեկանների հերթական ստուգատեսն էր, որըն իրականացրինք Օհանավան համայնքի Հովհաննավանք եկեղեցու բակում։
Եկեղեցու բակում Համբարձման ծեսն իրականացրինք Օհանավանի միջնակարգ դպրոցի նախակրթարանի սաների հետ։ Եկեղեցու բակում հավաքվել էին սովորողներ,ծնողներ, զբոսաշրջիկներ և ուսուցիչներ։
Օրվա խորհուրդն ամփոփվեց Հովհաննավանքի քահանայի հետ հանդիպման ժամանակ։
5-6 տարեկանները երգեցին շարական, զրուցեցին քահանայի հետ։ Ստացան մանուկների օրհնություն ըստ եկեղեցական կարգի։
Օրն ամփոփեցինք եկեղեցու բակում ուրախ խաղերով, երգ ու պարով։